ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարմազանովի անզուսպ պոռթկումը. Նիկոլը դժվար թե քեզ ների

Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը. «Իրական ընդդիմությունը նշանակովի և պատվերով չի լինում։
Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։

Այն իրենից ներկայացնում է գաղափարների մրցապայքար և բազմակարծություն, ուր ներկա են ընդդիմադիր և իշխանական հատվածներ։ Ե՛վ նախկինում, և՛ առավել այսօր առկա է, թե ո՞վ է իրական ընդդիմությունը։ Հասարակության

մեջ կարող են լինել զանազան ընկալումներ, սակայն իրականությունը հետևյալն է. իրական ընդդիմությունն այն ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլ Փաշինյանի «դմփ դմփ հու»-ի հեղաշրջումը, Նիկոլ Փաշինյանի և նրա ատելության ու հասարակությանը

սև և սպիտակի բաժանելու մաս չեն եղել, ժողովրդին չեն բաժանել հեղափոխականի և հակահեղափոխականի։ Իրական ընդդիմությունը գաղափարական և սկզբունքային է լինում։
Արդյոք կարելի՞ է ընդդիմադիր անվանել այն մարդկանց, ովքեր լռում էին, երբ

հանրապետականներիս դեմ սև ժապավեններով էին պայքարում, Ռոբերտ Քոչարյանին կալանավորում, Սարգսյան Սերժի վրա գործ կարում, Արցախի հերոսներին դավադիր ուժեր համարում, իսկ Ալիև-կրտսերին՝ կիրթ, նորմալ և կառուցողական համարում։ Արդյոք ընդդիմադիր կարելի՞ է համարել այն քղաքական ուժերին,

ովքեր լռեցին 2018-ի հոկտեմբերի երկուսին Ազգային Ժողովի պաշարման ժամանակ։ Արդյոք ընդդիմադի՞ր են նրանք, ովքեր ընտրական կամպանիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանին «դամ» էին պահում և մերժում նախկին իշխանությանը։ Կարծում եմ՝ ոչ։ Ընդդիմությունը նշանակովի և պատվերով չի լինում։
Հ.Գ.Ուզեք, թե չուզեք,

իսկական ընդդիմությունը նրանք են, ովքեր պայքարեցին Նիկոլի իշխանության դեմ առաջին իսկ օրվանից և մինչ օրս։ Մի քանի ամիս անց չեմ բացառում, որ իշխող ուժի մի ստվար մասը կլինի «ընդդմություն»՝ Նիկոլի ձախողումների ֆոնին»:
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *