240 ժամ վերակենդանացման բաժանմունքում և Հինգ րոպե կլինիկական մահ. կյանքն այդ ամենից հետո

Հայ Հայտնի հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը տասը օր անընդմեջ վերակենդանացման բաժանմունքում է գտնվել։ Նա նույնիսկ կլինիկական մ ահ է տարել։ Իր զգացողությունները, տեսածը և լսածը Գայանե Փայտյանը պատմել է Sputnik Արմենիային։ Առաստաղն այնքան ցածր էր, թվում էր, թե դեմքիս կկպչի։

Շուրջ բոլորս կապույտ սավաններով ծածկված նույնադեմ անձիք էին պառկած։ Բոլորը մեծ քթերով էին ու չէին խոսում։ «Գայան, Գայ, լսու՞մ ես ինձ, պայքարի մեջ ենք մտել, մենք՝ բժիշկներս, դու և քո այս պահի դրությունը։ Օգնիր, որ մենք ու դու հաղթանակ տանենք։ Լսեցի՞ր, Գայ… Ու չվախենաս, այժմ խոսել չես կարող, դու արհեստական շնչառության ապարատին ես միացած։

Ես քեզ թուղթ ու գրիչ կտամ, ինչ անհրաժեշտ է, գրի»։ Բժիշկ Սահակն էր, Սահակ Գևորգյանը։ Նա 1-ին անձն էր, որին լսեցի, տեսա ու վստահեցի շատ ցածր առաստաղով հեռվից վերադառնալուց անց։ Հարազատներս ու՞ր են,- հազիվ կարողացա գրել։ Ամբողջ գիշեր այստեղ են եղել, այժմ էլ ներքևում են, -ասաց բժիշկ Սահակը։ -Ողջ գիշե՞ր,- մտածում եմ,– ինձ կես ժամ առաջ բերեցին հիվանդանոց,

ի՞նչ ամբողջ գիշեր,– էլի մի ձև գրում եմ։ -է՜ Գայ, չորրորդ օրն է, էնքան ես վատացել, քեզ մի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով մեկ այլ հիվանդանոց են բերել։ Շաբաթներ հետո պետք է հասկանայի, որ ցածր առաստաղով սենյակը էպիկրիզում գրված «հինգ րոպե կլինիկական մ ահն էր»… Այժմ շատ ժամանակ ունեի ու միակ գործս դիմացի պատի ժամացույցին նայելն էր։ Աշխարհում ամենադանդաղը վերակենդանացման բաժանմունքի ժամացույցներն են գործում։

Ու էդ դանդաղության մեջ չես էլ կարողանում ընկալել, ի մի բերել գլխովդ անցածը, ընդամենը դրվագներ են աչքիդ առաջով անցնում։ Շտապօգնության մեքենայի ներսում 1-ին անգամ էի։ Պատգարակի վրա էլ երբևէ չէի եղել։ Թթվածնային դիմակն էլ էր առաջին անգամ էր միացված։ Բժիշկը շատ երիտասարդ էր ու մտահոգՎած։ Պատգարակին ամենամոտն ամուսինս էր նստած։ Շտապօգնության մեքենայի տագնապային ազդանշանն առաջին անգամ էի ներսից լսում…

Արդեն Երկու շաբաթ հետո հազիվ էի հավատալու, որ հասարակ թոքաբորբը կարող էր թերի բուժվել ու ամիսների ընթացքում ինձ հասցնել վերակենդանացման բաժանմունք։ Սա շատ դաժան տեղ է, այդտեղ տասը օր մնալուցս երեք ամիս է անցել, սակայն դեռ գիշերները մղձավանջից վեր եմ թռչում, ինձ թվում է` խողովակներով եմ շնչում, սնվում, գոյատևում, դեռ խողովակներն ինձ խեղդում։ Ու յուրաքանչյուր անգամ 5-7 րոպե է պահանջվում, որ հետ գամ մղձավանջից ու

ընկալեմ՝ սա իմ ննջասենյակն է ու կողքերս ոչ թե բաժանմունքի սարսափելի մահճակալներն են, այլ՝ աղջիկներիս օրորոցները։ Երբ ամուսինս ու քույրս ինձ հիվանդանոցից տուն էին բերում, 15-րդ թաղամասից Դավթաշեն տանող նորակառույց ճանապարհի մի հատվածում շատ անբնական ձայնով գոռացի, քանզի տարածքը ճանաչեցի. ցածր առաստաղով սենյակն այդտեղ էր, գետնի տակ, ու ես, մեծ քթերով մարդիկ` բոլորս հենց այդտեղ էինք։ Միգուցե մինչև կյանքիս վերջը

չհասկանամ՝ ինչու՞ հենց այդ հատվածում, ի՞նչ կա այդ նորակառույց ճանապարհի տակ, բայց էպիկրիզի «5 րոպե սրտի կանգը» փաստորեն, ինձ այդտեղ էր բերել։ Սահմանաբաժանի տասը օրերից տասը դրվագ դժվար եմ հիշում… Ձեռքս ինչ-որ մեկը շատ ջերմ ու ամուր բռնել էր։ Մթագնած գիտակցության մշուշի մեջ հանկարծ այնքան ապահով զգացի։ Աչքերս բացեցի ու…

Արտավազդ Բագրատիչն էր, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը։ Նա Ասաց. «Գայուշ ջան, լավ ես լինելու, չվախենաս». ու իր ասածին երևի ինքն էլ չհավատաց։ Ու փառք Աստծո, որ բժշկությունը պարզ գիտություն չէ։ Հավանաբար կողքերս շատ մահճակալներ կային, որովհետև ապարատներին միացված բազում սրտերի աշխատանքի ձայներ էի լսում։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես այդ սրտերից մեկի ձայնը հանկարծ տարբերվեց մնացածներից… ուղիղ ու անիմաստ ազդանշան էր, ու բժիշկները վազեցին դեպի այլևս չբաբախող սիրտը։ Սակայն ես ամենաշատը վախում էի, որ այլևս երբեք չեմ կարողանա խոսել, արհեստական շնչառության ապարատով ձայն անգամ արձակել հնարավոր չէ։ Կարծում էի, եթե շարունակեմ ապրեմ,

ընդմիշտ պիտի ապարատին միացված մնամ։ Դժվար էր հավատալ, որ երբևէ կկարողանամ ինքնուրույն շնչել։ Սահմանաբաժանում մնացի ճիշտ տասը օր։ Ես այժմ դողում եմ իմ յուրաքանչյուր օրվա ու ամեն ժամի համար։ Ես հիմա շատ վախեր ունեմ, սակայն կհաղթահարեմ, որովհետև եկել եմ սահմանաբաժանից ու լավ գիտեմ ապրելու արժեքը։ Ու ամենակարևորը՝ ինձ կյանք վերադարձած բժիշկներ, ես ամենքիդ առաջ խոնարհվում եմ, Աստված ձեզ պահապան։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *