Համաճարակը Հայաստանում ունենալու է երկու թվացյալ պիկ, և մեկ իսկական. Հայկ Մանասյանը ՆՈՐ մանրամասներ է ներկայացրել

Հայ Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է հետևյալը.
«Համաճարակը Հայաստանում ունենալու է 2 թվացյալ պիկ, ու 1 իսկական։ Սա լավագույն պարագայում։
Վատագույն դեպքում թվացյալ պիկերն

աճելու են։Մեկ թվացյալ պիկ արդեն անցել ենք` օրը 120-150 նոր դեպքով։ ԱՆ-ին ասեք, որ հարկավոր չի «ամեն ինչ, կամ ոչինչ» սխեմայով անախտանիշներին կամ փակել

հիվանդանոցներում, կամ էլ ուղարկել տուն ինքնամեկուսացման։Կարելի է կրճատել հոսպիտալային օրերը երկու շաբաթից ասենք 7, կամ 3: Ու դա պիտի արվի

մինչև մահճակալային ռեզերվի լցվելը։ Թեև, իմ կարծիքով, կարելի է ստեղծել մահճակալային անսպառ ռեզերվ, սակայն 3-րդ և իսկական պիկին հասնելու

համար ստիպված ենք լինելու ասիմպտոմներին իրենց տների մեջ ինքնամեկուսացման ուղարկել։
P.S. գիտեմ, կարդում եք, այդ իսկ պատճառով չեմ զանգում և անձամբ ասում»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *