Լավ լուր։ Ծնվել է Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը․ նա լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հիմա Դանիայում է։

Քիչ առաջ նա լուսանկար է տեղադրել ու հայտնել, որ նա մայր է դարձել․ «Երբեք առավել երջանիկ չեմ եղել»։ Ավելի շուտ նա հայտնել էր, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, ու ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով,

քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու նպատակով։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի քսանից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի

կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշել էր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշել էր, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի եւ Հայաստանի երկքաղաքացի, որովհետև 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, 1-ին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», – հայտնեց Ռևազյանը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *