Ոչ մեկին չեմ ցանկանում վախեցնել, բայց.. Վլադիմիր Գասպարյանի նոր գրառումը

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու տոն են, այլ նաև խորհելու և եզրակացություններ անելու հիանալի շանս են: Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա

կապակցությամբ՝ յուրաքանչյուր դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու ՀՀ-ն: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, էլ Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում: Սարդարապատը մեր գոյամшրտի վերջին պայքարը և փրկության վերջին հույսն էր: Եվ հաղթեցինք, քանի որ նահանջի տեղ չկար: Աստծո կամոք

համախմբվել էին Եկեղեցին, քաղաքական գործիչները՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, զինվորականության սերուցքը, ֆիդայական ջոկատները: Այս ուժը կարողացավ դիմակայել ոչ միայն թուրքական հшրձшկմшնը, այլ նաև Երևանը հանձնելու պատրաստ «խաղաղասերներին»: Սարդարապատն այսպես է եղել. Այլ բան, որ հարյուր տարի զբաղվել ենք ինքնախաբեությամբ,

ասել ենք՝ 1918-ի մայիսին բոլորը միակամ և միասնական էին՝ կյանքներս կտանք երկիրը փրկելու հարցում: Չի՛ լինում այդպես. հաղթանակը որբ չէ, հաղթանակը միշտ կոնկրետ անուններ ունի: Պարզապես վախենում էինք, որ ամբողջ ճշմարտությունն ասելով՝ կխախտենք մեր միասնականությունը և կնվազեցնենք Սարդարապատի արժեքը: Սխալ էինք վախենում. լույսը

ճշմարտությունից չի նվազում, աճում է… Ճշմարտությունն այն զրահն է, որը ոչնչով չի Կпտրվում: Հավատացե՛ք, եթե առանց խմբագրումների խոսեինք Սարդարապատի ու Առաջին հանրապետության մասին, շատ առավել հեշտ կլիներ 90-ականների սկզբին՝ Հանրապետության վերածննդի ու մեծ Ազատամարտի օրերին: Իրավիճակը նույնն էր: Ապրելու մեր իրավունքը նվաճվում էր քիչ ընտրյալների, Վազգեն

Սարգսյանի խոսքով՝ վճռական մենակների առաջնորդությամբ և թերահավատների կասկածամտությունը հաղթահարելով: 1918-ին պետության հեռավոր մատույցներում՝ Էրզրումում, Կարսում, Ալեքսանդրապոլում մրտն ընդունելու փոխարեն հասանք Երևան, քանի որ Երևանն էինք Հայոց աշխարհի պորտը համարում: 90-ականների սկզբին ու այսօր էլ տհասներ կան, որ ասում են՝

մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին, Տավուշի տեղն առհասարակ չգիտեն և Երևանի փոքր կենտրոնն են պաշտում, քանի որ Արգիշտի արքայի «զտարյուն ծոռներն են»: Ու քիչ չեն դրանք… Սրիկաներն առհասարակ բազմանալու հակում ունեն, իսկ պղտոր ջրերում ավելի ակտիվ և հնարամիտ են բազմանում, մանավանդ՝ երբ վճռական մենակներն արդեն

փրկած են լինում երկիրը և ժողովրդին: Ու հայտնվու՛մ են. է՛լ խոսքի կավատներ, է՛լ գործի խարդախներ, պրոֆեսիոնալ պնակալեզներ և սպա խաղացող օսլայածներ: Հայտնվում են, շերեփուկներ տալիս և իրենցով քիչ-քիչ ծածկում են ամեն ինչ… Առաջին հանրապետության միայն երկու տարում այդ շերեփուկները հասան նրան, որ գոյամրտում հաղթած ու վաթսուն հազար քառակուսի կիլոմետրանոց երկիր ստեղծած ժողովուրդը նորից հասավ ոչնչացման եզրին… Օրեր անընդմեջ

Ոչինչ չասող պառլամենտ, ճամարտակող ժողընտրյալներ, հաղթած բանակ, որի կեսն արդեն դասալիք էր, թշնամություն Ռուսաստանի հետ, խանութպանի չափսի գործարարներ, որ մտածում էին միայն իրենց փորը պարարտացնելու մասին, Թիֆլիս փախչող պետական այրեր, արհամարհանք սահմանապահ մարզերի հանդեպ, միամիտ ցնծություն՝ Սևրի պայմանագրի ու ամերիկյան մանդատի առթիէ ու թուրքական զորքերի իրական հանդիպում… Եվ

առանց գնդակների հանձնվեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, ոչնչացվեց Շուշիի բնակչությունը, կորցվեց Արցախը, Զանգեզուրը մի կերպ դիմացավ մի բուռ քաջերի կյանքը տալու շնորհիվ: Արդյունքում՝ թուրքի առաջ բացվեց Արարատյան դաշտը, ու ստիպված Քանաքեռի բարձունքում աղուհացով դիմավորեցինք բոլշևիկներին, քանի որ այլընտրանքը նոր 1915թ.-ի սկիզբն էր… Սա անտարբեր,

բայց վճռորոշ մեծամասնության հաղթանակն էր վճռական մենակների փոքրամասնության նկատմամբ: Առարկելու ցանկություն ունեցողներին առաջարկում եմ կարդալ 1918-20 թվականների մամուլը, թերթել ժամանակակիցների հուշերը, քարտեզ դիտել ու մտածել՝ այսօրվա հետ համեմատած՝ նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները: Ոչ մեկին չեմ ցանկանում վախեցնել, սակայն թվերի

սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության և ստի տարածումը չկանգնեցնելու պարագայում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին: Այդպես է. իր Աստծուն

մերժողը, օտար աստվածներ է պաշտում… Հիրավի, մայիսի 28-ը պայծառ և պատմական առիթ է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հուսով եմ, որ նաև միավորող տոն, քանի որ հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու ու նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է: Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն: Աստված պահապան բոլորիս:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *