ՑԱՎՈՔ…Հայտնի են մայիսի 28-ի Կորոնավիրուսի ՆՈՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 27–ին, ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում ունեցել ենք ընդհանուր հաստատված դեպքերի թիվը՝ 7774 -ն էր, որից ապաքինվածները՝ 3255-ն էին, իսկ փաստացի բուժում էին ստանում 4377 վարակակիր։ Կատարվել էր, ընդհանուր առմամբ 53 հազար 678 թեստավորում։ COVID-19-ի պխտճառով կյանքից հեռացել էր 98 քաղաքացի, իսկ այլ պատճառներից՝ 44-ը։

Այսպիսով՝ ունեինք 372 նոր դեպք։
Օր օրի կորոնավիրուսով վարակվածների թիվը աճում է։ Տեղեկացնում ենք, որ այսօր ամբողջ աշխարհում ունենք 5 մլն 695 հազար 290 կորոնավիրուսով վարակված անձ, ապաքինվել են 2 մլն 351 հազար 355 մարդ, ըսկ 355 հազար 692 քաղաքացի կյանքից հեռացել է covid-19-ի պատճառով։

Հենց նոր էլ հրապարակվեցին այսօրվա՝ մայիսի քսանութի կորոնավիրուսյան համավարակի նոր և թարմացված տվյալները ժամը 11։00-ի դրությամբ։ Հայաստանի Հանրապետության ԱՆ-ն տեղեկացնում է, որ կատարվել է ընդհանուր 54931 թեստավորում։ Ունենք 442 նոր դեպք, ընհանուր՝ 8216 վարակակիր։ Ապաքինվել են 3278-ը, իսկ 4772 քաղաքացի դեռ բուժվում են։ Այսօրվա տվյալների համաձայն՝ ևս 15 քաղաքացի, ընդհանուր՝ 113-ը կյանքից հեռացել են կորոնավիրուսի պատճառով, իսկ 44 -ը այլ պատճառներից ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *