ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միքայել Մինասյանը մաֆիայի ամենամերձավոր մարդն է. Շիրինյանը ցնցեց մամուլը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ
-Պարոն Շիրինյան, ընդդիմությունը հորդորում է իշխանությանը ՍԴ-ի հանրաքվեն անցկացնել, ինչպես որ նախատեսում էին ու ասում, որ դա վստահության հանրաքվե է լինելու։ Իշխանությունն ուրիշ ուղիով է ցանկանում գնալ։ Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում։

-Հայաստանում կար քրեաօլիգարխիկ մի հատված, որը գողապետություն է ու ազգի որոշումով հայտնվել է պատմության հետնադռանը։ Եվ իրենք որքան էլ իրենց ընդդիմություն կոչեն՝ ազգի ընկալման մեջ իրենք ընդդիմություն չեն կարող լինել, եթե չասենք գողապետության պաշտպաններ։

Դասական իմաստով ընդդիմություն հիմա ՀՀ-ում չկա, եթե նկատի ունենք նախկին իշխանության ներկայացուցիչներին։ Իսկ մնացածի պահով դժվարանում եմ ասել՝ ովքեր են ընդդիմություն, քանի որ քաղաքական իմաստով ՀՀ-ում ակտիվություն չկա։ Ավելի ակտիվ է կորոնավիրուսը, քան քաղաքական հատվածն է եղել մինչև այժմ։

Այս իշխանությունը Հայաստանի՝ հետսովետական շրջանի պատմության մեջ, միակ լեգիտիմ ձևավորված իշխանությունն է՝ պառլամենտական պատմության մեջ։ Հետևաբար՝ նրա յուրաքանչյուր մի որոշում օրինական է։ Նման իրավիճակում երկիրն «ավանտյուրայի» մեջ ներքաշելու նպատակն իշխանությանը տապալելն է։

Սակայն իրենք իշխանության գալ չեն կարող։ Իրենց ժողովուրդը վռնդել է։ Դրա համար հիմա ԱԺ-ն ինչ որոշում էլ կայացնի՝ օրինական է, լեգիտիմ է ու բխում է ՀՀ շահերից։ Այս վիճակում Ազգային ժողովը պիտի ՍԴ հարցը լուծի ու թարախապալարը վերջացնի։ Պրանք էլ կլռեն մինչև կյանքի վերջ։

Գիտեք, Հայաստանում պադոշային բան կա. երեկ իրենց շպրտել են, հիմա իրենք ասում են՝ «ժողովուրդ»։ Ժողովուրդը ձեզ մերժել է։ Ժողովուրդը մերժել է Սերժին՝ իր խմբով, կազմակերպություններով, ծովահրեշով։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում կառավարության հակաճգնաժամային քայլերը, դրանք հերի՞ք են, ու արդյոք կառավարությունը հետևողական է իր իսկ սահմանած միջոցառումների կյանքի կոչման խնդրում։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *