Ես ընդամենը մի բան եմ խնդրում… Սոս Ջանիբեկյանը դիմել է ժողովրդին

Հիշեցնենք, որ դերասան Սոս Ջանիբեկյանը առաջիններից էր, որը թավշյա հեղափոխության ժամանակ բարձրացավ բեմ և այնտեղից շարժմանը միանալու հորդորներ արեց, ոգևորեց քաղաքացիներին: Նրա կարծիքով՝ քսան տարուց ավել մշուշոտ տարածության մեջ նոր բաներ ստեղծելու համար անհրաժեշտ է կարողանալ նախ այդ մշուշը մաքրել:

Հիմա այդ շրջանն է: Հայտնի Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որտեղ ասվում է հետևյալը. «Ես ընդամենը մի բան եմ խնդրում հաղթանակած Հայ ազգին: Հարկավոր չէ մոռանալ ու պետք է միշտ

պահել այն գիտակցությունը, որ երկրի ներկայիս իշխանությունը կառավարում է և փորձում է վերականգնել մի երկիր, ուր յուրաքանչյուր բորդյուրից մինչ երկաթգիծ ծախված է, լիքը

կառույցներ գրավ դնելով` Քսան տարի հետոյի գումարները վերցրած լափած է, լիքը պայմանագրեր արդեն շուտվանից կնքված է, արտաքին լիքը պարտքերը հավաքված է: Իմ անձնական խնդրանքն է

հայ ազգին, որպեսզի չմոռանալ այդ ամենը, միայն սատարող լինել, համբերել, սադրանքների, կեղծ և ստահոդ լուրերի, կեղծ ազդեցությունների չտրվել և վերջապես մեր երազած պետության կառուցման մի մասնիկը դառնալ»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *