Կարևոր տեղեկություն թոշակ ու նպաստ ստացողների համար

Հաշվի առնելով Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման տեմպերը ու նպատակ ունենալով կանխել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր

կուտակումները՝ կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում

քաղաքացիները ստիպված չեն լինի այցելել տարածքային բաժիններ, այդ թվում՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ, տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Այսպիսով, եթե կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու,

վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի ու խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020թ. հունիսի քսանհինգը:

Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020թ. հուլիսի մեկը: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020-ի մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներին,

կարող են փաստագրվել մինչև 2020-ի հունիս քսանհինգը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ մայիս ամսվա կենսաթոշակների ու նպաստների վճարումը հանրապետությունում կիրականացվի առանց ուշացումների, անխափան ընթացքով: Ընդ որում՝ կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարվելու են բացառապես շահառուի հաշվառման հասցեում:

Հիշեցնենք նաև, որ առանձին ծրագրերով կարող եք դիմում ուղարկել ԱՌՑԱՆՑ եղանակով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *