Իսկ պատկերացնում ես, հոգսդ որքան կավելանար և կյանքդ որքան կդժվարանար, եթե․․․ Արտակ Գալստյանի դիպուկ խոսքը կռիվ հրահրած քաղաքացուն

Աևտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ԱՌԱՆՑ ԱՅԴ ԷԼ ԱՅՍ ԴԺՎԱՐ ԿՅԱՆՔԸ Ի՞ՆՉՈՒ ԱՆՏԱՆԵԼԻ ԴԱՐՁՐԵՑԻՐ

Այսօրվա միջադեպը այսպես կոչված ոստիկանության բռնության հետ կապված իրարանցում առաջացրեց համացանցում: Օրվա վերջին պարզվեց, որ ընդհարման պատճառը դիմակ չկրելն ու ոստիկանների հետ ագրեսիվ խոսալը, նրանց օրինական պահանջին չենթարկվելն է եղել:

Զավեշտալին էլ այն է, որ ասում են, մեր քաղաքացին նեղվել է, երբ իրեն ոստիկանը դիմել է պարոնով: Արդյունքում ՝ ուժի կիրառում , ոստիկանության կողմից, բերման ենթարկել, հավանաբար նաև քրեական գործ կհարուցվի: Եվ այս ամենը դիմակ չկրելու, այդ եղանակով ինքնահաստատվելու, իր «արա ախպերը» պարոնին գերադասելու պատճառով:

Հիշեցի Վանո Սիրադեղյանի խոսքերը, որը գրել էր դեռ 28.02.2003թ-ին: «Ինձ մի ասեք՝ Պարոն»,- ասաց խոզի գլուխը՝ խալու վրայից գլորվելով… Իսկ ինչպե՞ս դիմենք քեզ հայ―հայի որդի, չէ՞ որ մարդիկ իրար դիմելու տակտ են ունենում։

Ամեն ազգ ունի այդ ձեւը։ Ոչ այնքան մեծարական, որքան կրավորական, ոչ վիրավորական, պետքական ձեւը։ Սակայն դու, հայի տղա, ինչո՞ւ չես ցանկանում , որ քեզ մարդավարի դիմեն, նվաստի այդ համառության իմաստը ո՞րն է։

Առանց այն էլ այս բարդ կյանքը ինչո՞ւ անտանելի դարձնել ամենօրյա, ամենժամյա հոգսով։ Ինչպե՞ս դիմել դիմացինին, բացի՝ «արա ախպեր» ձեւից>>։ Այստեղ են ասել, այ իմ հպարտ քաղաքացի, առանց այն էլ այս դժվար կյանքը ինչո՞ւ քեզ համար ավելի անտանելի դարձրեցիր, ամենօրյա, ամենժամյա հոգսով։

Իսկ պատկերացնում ես, հոգսդ որքան կավելանար և կյանքդ որքան կդժվարանար, եթե այսօր Ոստիկանապետ լիներ Վանո Սիրադեղյանը:
Չնայած կարծում եմ, իր դեպքում քեզ պարոնով դիմելը, դու «արա ախպեր» դիմելաձևի հետ չէիր փոխի ՝ հաճույքով կնդունեիր:
Առողջ եղիր, շառից փորձանքից հեռու, կարևորը դիմակ կրելը չմոռանաս: Արտակ Գալստյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *