ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, լավ չէք խաղում․․․ Արտակ Գալստյանի դիպուկ անդրադարձը Արփինե Հովհաննիսյանի գրառմանը

Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՊՐԻՄԻՏԻՎ ԵՍ ԱՐԹՈՒՐ ՝ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ Ուժայինների այսօրվա պաշտոնանկություններից հետո մեր սրբադասված Արթուր Դավթյանը ընկել է խուճապի մեջ ու կարծես թե նորից դիմել է իր հարազատ, հայրենի կուսակցությանը ՀՀԿ-ին, որ փրկեն իրեն:
Այսպես Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում Արթուր Դավթյանին անվանել է լիրիկական զեղումների և երկար ու «գեղարվեստականացված» տրակտատների սիրահար պերսոնաժ, երկար խոսելու եւ ոչինչ չասելու նուրբ արվեստին, որպես արհեստ տիրապետող և մանիպուլյատոր:

Հիմնավոր կասկած ունեմ, որ դեռևս գլխավոր դատախազ, ոչ Սերժի մնացորդ կամ թերմացք Արթուր Դավթյանը Արփինե Հովհանիսյանի այս գրառումը վերցրել և վազել է Վարչապետի մոտ, հեզաճկուն հայացքով այն ցույց է տվել նրան, որպես իր երդմնազանց հավատարմության լավագույն ապացույց, թե բա շեֆ ջան տես ՀՀԿ-ն ոնցա տվել վրաս, տես Արփինեն ինչպես է կոշիկները սրբում վրաս, և դա անում են այն պատճառով, որ ես ի սկզբանե հեղափոխական եմ և ժողովրդի ծառա:

Միշտ եմ ասել, պրիմիտիվ ես Արթուր քո բոլոր քայլերով, քո իրավաբանությամբ, քո կռուտիտներով, նույնիսկ քո հեքիաթներում , դու ծիծաղելի ես: Կարելի էր հավատալ, որ քո հեքիաթը իրական է եթե չլիներ մի բայց: Այդ նույն Արփինե Հովհանիսյանը Սերժի իշխանության ժամանակ հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ և փոխեց ԱԱԾ օրենքը, որ բանակում չծառայած, տիկին Ռիտայի սիրելի Արթուր Դավթյանը կարողանա նշանակվել ԱԱԾ պետ:

Ճանաչելով Արփինե Հովհանիսյանին, նա երբեք չէր գնա այդ քայլին, եթե իրոք համարեր, որ ոչ Սերժի մնացորդ կամ թերմացք Արթուր Դավթյանը իրոք լիրիկական զեղումների, երկար ու «գեղարվեստականացված» տրակտատների սիրահար պերսոնաժ է , երկար խոսելու ու ոչինչ չասելու նուրբ արվեստին, որպես արհեստ տիրապետող է և մանիպուլյատոր: Այսինքն Արթուր ջան, հանձինս քեզ բեմը մեծ կորուստ է տվել: Արձանագրենք որ չկպավ:

Ի դեպ եթե դու իրոք դարձած լինեիր հեղափոխական և ՀՀԿ-ն էլ իրոք քեզ պատերազմ հայտարարեր, ապա վստահ եմ, որ Վատիկանի նկուղներից Սոչի քաղաքի խոհանոց տեղափոխված Միքայել Մինասյանը վաղուց մի հաղորդում էր նախապատրաստել, այս անգամ Չարի վերջը վերնագրով, որում էր բացահայտել էր թե քո կես միլիոն դոլարանոց տան գաղտնիքը, թե քո անբասիր անցյալի մասին իր ունեցած այլ, այս անգամ արժանահավատ տեղեկությունները:

Այնպես որ, ինչպես կասեր Ստանիսլավսկին ՝ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, լավ չէք խաղում: Վստահ եմ, այլևս Վարչապետին էլ չես կարող խաբել և այս անգամ, որ ասեց ՔՈՒԱՆՇ, կլինի վերջդ: Հ.Գ Առողջ եղեք տիկին Հովհանիսյան և հեռու վատ դերասաններից, նրանք նույնիսկ ամենանուրբ խաղը կարող են փչացնել, որովհետև ինչպիսի իրավաբան են այդպիսի էլ դերասան են: Արտակ Գալստյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *