«Մի պատմություն պատմեմ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին…». Արտակ Գալստյանի անդրադարձը

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին՝ քաղաքացիների խնդրանքով: Մինչև Վահե Ղազարյանի մասին գրելը, ցանկանում եմ, որ մեր հայրենակիցները տեղեկանան հետևյալի մասին.

Ոստիկանությունն այն ժամանակ է արդյունավետ, ժողովրդի լեզվով ասած՝ ԴՈՒԽՈՎ աշխատում, երբ վստահ է, որ իր ոստիկանապետը կանգնած է իր թիկունքին, որ չի երկնչում այլ ուժային կառույցներից, այլ կերպ ասած՝ տեր է իր ոստիկանին, եթե, իհարկե, վերջինս կոպտորեն չի խախտել օրենքը:

Հենց այս համատեքստում էլ պատմեմ մի պատմություն Վահե Ղազարյանի մասին: Նրա հետ հանդիպել եմ 2015թ-ին, երբ վերջինս Իջևանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր: Սերժի իշխանությունը հարուցել էր հերթական կեղծ քրեական գործը, որի քննությունը հանձնարարվել էր ՀՔԾ-ին ու վերահսկվում էր պատվերով գործերի կնքահայր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի կողմից: Ըստ վերևի ցուցումի՝ Իջևանի ոստիկանությունից պետք է դատապարտվեին մինիմում 4 օպերլիազոր, ոստիկանության և քրեականի պետերը:

Սարքած գործը վերաբերում էր 2011 թ-ին ու կոնկրետ Վահե Ղազարյանի հետ ոչ մի առնչություն չուներ, սակայն վերաբերում էր իր ենթականերին՝ օպերլիազորներին: Որպեսզի պարզ լինի նյութը, հիշեցնեմ, որ այդ տարիներին, ոչ մի համակարգի աշխատող չէր համարձակվում ընդվզել ՀՔԾ-ի դեմ, այլ կերպ ասած, եթե ՀՔԾ-ն որոշել էր մարդ դատեր ոստիկանությունից, ապա ղեկավարությունը հեզաճկուն հանձնում էր իր աշխատակիցներին և բացարձակապես կապ չուներ՝ մեղավոր է այդ աշխատակիցը, թե՝ ոչ:

Այդ ժամանակ Իջևանի Ոստիկանապետի ու քրեական հետախուզության պետի պաշտպանությունն ստանձնեց Սուսաննա Սարգսյանը և մենք ակամայից ներգրավվեցինք դրա մեջ: Անկեղծ զարմացա, որ մեկ օր անց մեզ այցելեց Վահե Ղազարյանը ու ողջ քրեական գործի ընթացքում միայնակ չթողեց իր ենթակա օպերլիազորներին:

Ըստ լուրերի՝ այդ ընթացքում նա նույնպես ենթարկվել էր ճնշումների, սակայն, փաստորեն, չէր նահանջել: Ինչևէ, համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ՀՔԾ-ի ճանկերից ազատել սկզբում 4 օպերլիազորի, իսկ հետագայում էլ մեղադրանքի վերակավորմամբ ազատության մեջ հայտնվեցին նաև ոստիկանապետը ու քրեական հետախուզության պետը:

Ամփոփեմ, եթե Վահե Ղազարյանի՝ իր ենթականերին տեր լինելու, միայնակ չթողնելու բնավորության այս գիծը մնացել է նույնը, որում ես անձամբ չեմ կասկածում, ապա նրա ղեկավարած ոստիկանությունը կաշխատի արդյունավետ, այլ կերպ ասած՝ ԴՈՒԽՈՎ: Ինչն էլ որ պետք է մեր հասարակությանը: Դե իսկ մնացածը՝ Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո: Առողջություն բոլորիս և Աստված պահապան»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *