Ապշե՞լ եք, որ Ռոբերտ Քոչարյանը 4 մլն դոլար ունի… Դե հիմա ուշադրություն…

Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Veles Human Rights NGO-ն հաշվել էր Քոչարյանի նախագահության ժամանակ Քաղավիացիայի պետ աշխատած Հովհաննես Երիցյանի կարողությունը, որը գերազանցում էր երեք մլն դոլարը։ Ընդ որում, ոչ միայն հաշվել էր և

սահմանափակվել օրինակ ֆեյսբուքում ստատուս անելով, այլև որոշ հաղորդումներ են ներկայացվել հանց шգործության մասին, այդ թվում և անօրինական հարստացման մասին։ Ի՞նչ է արել դատախազությունը․ կարճել է բոլոր գործերը։ Ի՞նչ է արել Վելես ՀԿ-ն․ բողոքարկել է կարճման որոշումները։ Դարձյալ ուշադրություն․ մեր իմացած

կոռումպացված դատարանները հաստատել են, որ քր. գործերի կարճման որոշումները անօրինական են եղել․ գործերը հետ են ուղարկել քննության։ Ի՞նչ է արել դատախազությունը․ դարձյալ կարճել է քր. գործերը։ Այժմ հարց․ ո՞վ է հար վածում այս իշխանությանը թիկունքից․ դատարաննե՞րը, թե՞ դատախազությունը։ Ակընհայտ է չէ՞, որ այդ կարճման որոշում կայացնողները առատորեն

պարգևատրվել են երեք մլն դոլար կարողություն ունեցող նախկին չինովնիկի կողմից։ ԱԱԾ-ն իրազեկ չի՞․ տեղյակ է։ Ի՞նչ է անում․ ոչի՛նչ։ Այս մասին Marina Poghosyanը բարձրաձայնում է սկսած 2014թ.-ից ու շարունակում է պայքարել նաև հետհեղափոխական պետության դատախազության ապօրինությունների դեմ։

Նաև սրա համար է, որ Պահանջում ենք Գլխավոր դատախազի հրաժարականը։ Եւ ոչ միայն գլխավորինը, այլ նաև իր քավոր-սանիկ-մեծ ընտանիք խմբավորմանը։ Սակայն մենք միայն մի անուն գիտենք՝ Քոչարյան։ Հարակից հանց ագործները պլստում են, քանզի ո՛չ հանրությունն է ուշադրություն դարձնում, ո՛չ էլ իշխանությունը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *