Թքեմ իրանց 5000-ի վրեն էլ, 10.000-ի վրեն էլ… Քաղաքացու կոշտ արձագանքը ԲՀԿ-ի ընտրակաշառք բաժանելուն

Ինչպըս գիտենք մի քանի օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն խուզարկություններ էր անցկացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Խուզարկությունների արդյունքում գտնվեցին փաստաթղթեր՝ ընտրակաշառք բաժանելու

մանրամասներով և հարուցվեց քր. գործ։ Այնուհետև ԱԺ հերթական նիստի ժամանակ քվեարկության արդձունքում Գագիկ Ծառուկյանը զրկվեց անձեռնմխելիությունից։ Նշենք նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանն իր

միջնորդությունն է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու գործում։ Երեկ yerevanpress.com-ը հրապարակեց մի տեսանյութ «Բարգավաճը ի՞նչ է բաժանել…2012թիվ» վերնագրով։
«Այ տեսեք, հիմա ընտրություններ ա, կարո՞ղ ա գան փող առաջարկեն։

-Ինչի՞ չեն առաջարկել, սաղ էլ առաջարկել են։ Թքեմ իրանց 5000-ի վրեն էլ, 10.000-ի վրեն էլ։ Փող էլ տան, ինչ էլ տան այ քուր ջան, գյուղացու ոչ մեկի, այսինքն քաղաքացու ձայնն էլ չի անցնում։ Էսօր սաղդ էլ գիտեք՝ ընտրված պրծած է…

Բարգավաճից ֆեներ էլ են բաժանել, ընչի՞ չեն բերել։
-Ե՞րբ, էս տարի՞։
-Անցած ընտրությաններին։
-Ֆենե՞ր։
-Այո, ֆեներ, հարդուկներ էլ։ Լսել եմ…Ինձ չեն առաջարկել, ես հարդուկ ունեմ»։
Տեսանյութը՝ ստորև.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *