ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աուդիոձայնագրություններ եւ սքրինշոթեր, որ մերկացնում են Միշիկի ստերը

Սերժ Սարգսյանի փեսա Մինասյան Միքայելը իր հերթական խոհանոցային տեսանյութի մեջ անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթին: Եթե կարճ ձեւակերպենք նրա ասածը, իմաստը հետեւյալն է. ինքը գումար է տվել մեր թերթին, որ իր ընտանիքի վերաբերյալ վիրավորական հրապարակումներ չլինեն: Էստեղ, ինչպես ասում են,

Մինասյանը կեղտոտել է իր եփած բորշչը ու հանգամանքների բերումով մենք այժմ կապացուցենք այդ մարդու էությունը ոպ բոլորդ կտեսնեք, որ շան տաժը նրա եւ նրա ընտանիքի հիմնական գործելակերպն է: Նշենք, այն ինչ կկարդաք ստորեւ, հիմնավորված է աուդիոձայնագրություններով,

սքրինշոթերով: Նաեւ ցանկանում ենք ասել, որ այսպես ստացվել է ոչ թե այն պատճառով, որ մենք ինչ-որ մեկին գաղտնի ու նե նգաբար ձայնագրել ենք, այլ ուղղակի աուդիոհաղորդագրությունները ու տեքստային հաղորդագրությունները դարձել են այս խոսակցության կարևոր գործիքը ու Մինասյանի

երեկվա զառանցանքից հետո հաճելի զարմանքով արձանագրեցինք, որ այդ ամենը դեռ պահպանվել են սոցիալական ցանցի արխիվի մեջ: Նկատի ունենք, այս պատմության մեջ ոչ ոքի հանդեպ ոչ մի անազնվություն թույլ չենք տվել, ինչը շատ կարեւոր է: Ասենք նաեւ, որ առնվազն տվյալ փուլում կօգտագործենք պայմանական անուններ, իսկ

խոսակցության բովանդակությունը կփոխանցենք ճշգրիտ՝ սակայն որոշակիորեն խմբագրված, առավել ճիշտ մաքրագրելով այն տնայնախոսույթունից, երբեմն՝ հայհոյախոսությունից: Ի վերջո, այն ժամանակ մարդիկ չեն սպասել, որ սա երբեւէ հրապարակվելու է եւ ապա հաղորդակցությունը մաքուր գրական հայերենով չի եղել:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *