Աղոթքով բժշկություն, նարեկաբուժություն… Ի՞նչ է սա` հոգեթերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք:

Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» ու ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք եւ բժշկարան:

Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը հատուկ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ հարգանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:

Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է էական ուսումնասիրությունների առարկա:

Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում ու բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը,

որը կարող է հրաշքներ գործել: «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցության մեջ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *