Աշոտը երեւի 3-4 տարեկան էր (թլոշ), Իջեւանում էինք, հայրիկի ընկերների հետ սեղանի շուրջ նստած էր ու զրույցի շրջանակներում իրեն հարցրեցին… Աննա Հակոբյանի հումորով գրառումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Առաջին տիկին Աննա Հակոբյանը ունեն չորս զավակ՝ երեք աղջիկներ ու

մեկ տղա։ Երեխաներից մեծը Մարիամ Փաշինյանն է, ով քսան տարեկան է, սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, ապա ուսումը շարունակել է Էստոնիայում՝ Տարտուհի (Դորպատի) համալսարանում։

Մարիամին հաջորդող զավակը Աշոտ Փաշինյանն է, ով ծառայում է Արցախում։ Աշոտը բանակ է գնացել 2018թ․ հունիս ամսին։ Երրորդ զավակը Շուշան Փաշինյանն է։

Շուշանը հաճախում է դպրոց և միաժամանակ ունի յութուբյան իր ալիքը, որտեղ պարբերաբար տեսանյութեր է տեղադրում իրենց առօրյայից, ինչպես նաև ընտանիքի անդամների վերաբերյալ պատմող տեսանյութեր կան։ Չորրորդ զավակը Արփի Փաշինյանն է։

Առաջին տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Աշոտը երեւի 3-4 տարեկան էր (թլոշ), Իջեւանում էինք, հայրիկի ընկերների հետ սեղանի շուրջ նստած էր ու զրույցի շրջանակներում իրեն հարցրեցին. -Աշոտ, բա դո՞ւ որտեղացի ես: Պատասխանեց. -Իջեւանցի եմ, ուղղակի Ելեւանում եմ մանկապալտեզ գնում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *