Արփի Աբգարյանը իր փայլուն ելույթով ապշեցրեց ժյուրիի անդամներին․․․ Պարզապես վայելեք

Արփի Աբգարյանը ծնվել է 1993-ի մայիսի վեցին Վրաստանի հարավում գտնվող Ախալցխա քաղաքում:

Այնուհետև տեղափոխվել է Սոչի, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը՝ դաշնամուրի ու վոկալի բաժնում։ Երաժշտական ​​դպրոցն ավարտելուց հետո Արփին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ​​ինստիտուտ (փոփ-ջազ երգեցողության ֆակուլտետ):

Արփին նշում է, որ հաճախել է դաշնամուրի ու միշտ ուզեցել է վոկալի գնալ։ Նրա մայրը պրոֆեսիոնալ երաժիշտ է՝ խիստ և պահանջկոտ։ Նա Արփիին ասել է, որ եթե ցանկանում ես մի բանի հասնել, պետք է շատ աշխատել դրա համար։

«Голос» նախագծին մասնակցելիս չնայած հրաշալի ելույթ ունենալուն՝ Արփին նշում է, որ շատ հուզված էր, դա իր առաջին ելույթն է եղել հեռուստատեսությամբ։

Նա ամբողջ դահլիճին հիացրեց՝ երգելով Արիանա Գրենդի «Dangerous Woman» երգը։ Անի Լորակը Բաստայի հետ հենց վերջին պահին պտտվեցին Արփիին: Արփին ընտրեց Անի Լորակին:

Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *