Հասկացեք վերջապես, ձեր հակառակորդը Փաշինյանը չէ, այլ․․․Գագիկ Քամալյանի ուշագրավ և դիպուկ գրառումը

Վերջերս ներքաղաքական իրավիճակը ստիպում է, որպեսզի նախկին իշխանություններին ժողովուրդը ևս մեկ անգամ հիշեցնի իր տեղի ու դերի մասին։

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ Տիրապետելով հեռուստաալիքների, էլեկտրոնային լրատվամիջոցների, տպագիր մամուլի մեծ մասին, ունենալով դոլարային միլիարդներ, վերահսկելով երկրի կապիտալի մեծ մասը,

դուք շարունակում եք մնալ ատելի, քանի որ ձեր շարքային հաճկատարներից մինչեւ ամենաբարձր օղակներ՝ հայկականության հետ կապ չունեցող ստախոսներ են, որոնք երբեք չեն կարող տեղավորվել հանրույթների հավաքական զգացողության մեջ։

Հենց այդ զգացողությունն է, որ հանրային կարծիքը Հոկտեմբերի քսանյոթից անմիջապես հետո տարավ դեպի 1-ին հայացքից չերեւացող ճշմարտությանը։ Հենց այդ զգացողությունն է, որ արեց 2018-ի հեղափոխությունը….

Հասկացեք վերջապես, ձեր հակառակորդը Փաշինյանը չէ, որ նրան չեզոքացնելով ռեաբիլիտացվեք։ Ձեր հակառակորդը հայաստանցի մարդու հավաքական կերպարն է, անկախ իր բոլոր տեսակի դրական եւ բացասական կողմերի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *