Հոկտեմբերին ունենալու ենք վարակի տարածման նոր հակառեկորդ. Գագիկ Միրիջանյանը նոր պարզաբանումներ է ներկայացրել

Tert.am-ը գրում է. Իրավիճակը ոչ միայն ես, այլև բոլորը գնահատում են՝ շատ-շատ վտանգավոր, այս պահին էլ դեռ գրանցում ենք հակառեկորդներ ու մինիմում մեկ ամիս,

ցավոք սրտի շարունակելու ենք գրանցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գագիկ Միրիջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեպքերին:

«Այս պահի դրությամբ միակ ճիշտ որոշումը կլինի՝ հստակ պատկեր ունենալ, իմանալ, թե ինչ ծավալի հետ գործ ունենք. այսինքն՝ պետք է ավելի մեծ քանակությամբ, լայնամասշտաբ իրականացվի թեստավորումը: Նաև պետք է որոշվի այն մարդկանց քանակը, որոնք ասիմպտոմ են եղել ու այսպես ասած՝ վարակը նրանց համար մնացել է հետևում:

Սա պետք է արվի, որ ավելի ռացիոնալ պլանվորենք մեր առողջապահական համակարգը: Մենք այժմ ընկած ենք վարակի հետևից, պետք է փորձենք գոնե հավասարավենլ վարակին, որ երբ աշնանն ալիքն ունենանք ավելի պատրատսված լինենք»,- նշեց նա:

Միրիջանյանի կարծիքով՝ այս ամենի հետևանքն ու պատճառն այն է, որ հակահամաճարակային ընդունված կանոնները չեն պահպանվել, եղել են համակարգային խնդիրներ, ինչի հետևանքով, մարդիկ, որոնք պահպանել են ցուցումները, այսօր հիվանդացած են: «Հիմա պարզել, թե ամբողջովին մեկուսացած մարդը, որը հնարավոր է մեկ-երկու անգամ, կանոնները պահպանելով,

խանութ գնացած լինի, ինչպես է վարակվել, անիմաստ է ու անհնար, ուստի, այս պահին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք զուտ բուժական պրոցեսի համար, այսինքն՝ հզորացնենք հիվանդանոցային համալիրները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե այս հակառեկորդների ֆոնին պետք է արտակարգ ռեժիմի խստացման գնանք, Միրիջանյանը նշեց, որ դա կտա դրական արդյունք: «Առողջապահական տեսակետից միայն կողմ եմ դրան, 2 ամիս առաջ էլ պետք է խիստ ռեժիմ լիներ, երեք ամիս առաջ էլ, սակայն այստեղ տնտեսագետներն էլ պետք է գնահատական տան, թե դա ինչպես կազդի տնտեսության վրա:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *