Բա չեք ասում երեկ աչքովս ինչ ընկավ․․․ Ռեգինա Պրազյանի հերթական ուշագրավ գրառումը

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բա չեք ասում երեկ աչքովս ինչ ընկավ…. Հավանաբար առողջ ու երիտասարդ տղամարդը մի տեղ մեկնաբանություն էր թողել, որ այս կառավարությանը կհավատա միայն այն ժամանակ, երբ իր կոմունալները պետությունը կվճարի։ Ակամայից հարց է առաջանում։ Իսկ չէի՞ք ուզենա, որ պետությունը ձեր խմելու, ծխելու և на лево գնալու գումարն էլ վճարի!

Բազմոցի վրա բնակություն հաստատած ու բազմոցի վրա գրանցված տղամարդիկ արի ու տես, որ ավելի շատ դժգոհություններ ունեն, քան աշխատող և հարկեր վճարող տղամարդիկ։ Թե ասա ձեր համար ինչ տարբերություն… Միևնույն է բազմոցին նստատեղով ամուր կառչած եք եւ հավանաբար կոմունալներից չեք էլ օգտվում։ Ձեր նման մտածողներով ենք եղել շրջապատված, դրա համար էլ երկիրը դեպի կործանում էր գնում, եթե պարոն Փաշինյանը ճիշտ ժամանակին չսեղմեր արգելակին։

Դուք տղամարդու այն տեսակն եք, որ Աստված չանի երկիրս ձեր թուրքապաշտ բորենիները հանձնեին թուրքին, ապա դուք խելոք ձեր բազմոցին նստած լուռ կհետևեիք իրադարձությունների զարգացմանը եւ կհամակերպվեիք ձեր հետագա ճակատագրի հետ!!! Ես ամաչում եմ, որ տղամարդն է բողոքում կոմունալների կամ գույքահարկի վճարներից։ Սիգարետի ձեր չափաբաժինը նվազեցրեք ու վերջապես աշխատեք, որ կարողանաք վճարել։

Ես երիտասարդ աղջիկ լինելով հանդերձ նույնիսկ մինչև երեկոյան ժամը 22:00 եմ աշխատել ծնողներիս բեռը քչացնելու համար ու իմ ծախսերը անձամբ հոգալու համար, չնայած որ այդ ժամանակ ունեինք արդեն սեփական բիզնես և բավականին ապահովված էինք։ Որևէ մեկին վիրավորելու միտում չունեմ, սակայն диван քշելով առաջ չեն գնում։ Ցանկանում եք լավ ապրել, ապա աշխատեք։ Ու չասեք թե աշխատանք չկա բլա բլա բլա։ Ոչինչ չեմ ցանկանում լսել! Լա լա լա լա լա չեմ լսում!!!

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *