Ռոբերտ Բագրատյանի ելույթի ժամանակ ժյուրին ցնցված պարում էր և ծնկաչոք հետևում երգի յուրաքանչյուր փառահեղ նոտային

Ռուսաստանում հայտնի «Голос Дети 6» շոուն ամենասիրվածներից է և ունի միլիոնավոր հետևորդներ: Եվ այս բեմում հերթական անգամ հայտնվել է հայազգի երեխա, որ պարզապես պայթերցրել է շոուն Queen խմբի «Show must go on» երգով:

«Голос Дети 6» շոուի ֆինալիստ Ռոբերտ Բագրատյանը, կատարելով «Show must go on» հայտնի երգը, պարզապես խելագարացրել է ժյուրիի անդամներին։ Փոքրիկ հայազգի տաղանդը ժամանել է ռուսական Դոնի Ռոստով քաղաքից: Շոուին մասնակցելու նախաձեռնությունը հենց իրենն էր: Մոր՝ Հասմիկ Մուկանյանի խոսքերով ինքն ընդհանրապես չի խառնվել դրան:

Երբ Ռոբերտը ծնվեց, բուժքույրն ասաց, թե ես այնքան երեխաների եմ օգնել լույս աշխարհ գալ, առաջին անգամ եմ այսքան հասկացող աչքեր տեսնում: Այսինքն նրա այդ գրավչությունը փոքր տարիքից կար,- ասում է Հասմիկը: Երեխային շատ են օգնում նաև նրան տատիկն ու պապիկը:

Ռոբերտը պատմում է, թե ինչպես է նա տատիկին ու պապիկին հյուրընկալելիս ուրախ ժամանակ անցակցնում և խորոված անում: Իմ քույրիկն էլ շատ տաղանդավոր է,- ասում է Ռոբերտը,- նա նույնպես երգում է, և մենք հաճախ միասին տնային համերգներ ենք կազմակերպում:

Ռոբերտը պարում եւ երգում է «Հույսի աստղ» թատրոնում: Կովկասյան, էստրադային պարեր են պարում: Հաճախում է նաև երաժշտական դպրոց, նվագում է դաշնամուր:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *