Կցանկանայի մի հարց տալ Արթուր Վանեցյանին ու իր պես մտածողներին․․․Արտակ Գալստյանի նշանակետին ուղղված անդրադարձը

Արտակ Գալստյանը գրում է․

Լուսահոգի պապս, երբ թոռներով չարություն էինք անում, իսկ բացահայտվելուց հետո ներողություն էինք խնդրում, միշտ հակադարձում էր << Ներեմ, նորից կանեք >>: Ի՞նչու հիշեցի պապիս այս խոսքերը: Երեկ Արթուր Վանեցյանը կրկնելով արդեն Սոչի քաղաքի խոհանոցում թաքնված Միքայել Մինասյանի խոսքերը, հանդես եկավ համերաշխության կոչով, որում մասնավորապես նշել է՝

<<Եթե չլինի համերաշխություն, Հայաստանի Հանրապետությունը դատապարտված է: (….) Փոթորիկին պետք է հաջորդի խաղաղությունը, քաոսին՝ կարգը, իսկ խելահեղությանը՝ բանականություն>>: Այլ կերպ ասած, բոլորին ներենք ու անցնենք առաջ: Ներենք և մոռանանք ՝ ժողովրդի քսան տարվա ստրկությունը, ունեզրկումը, սպան ությունները, արտագաղթը, ապօրինի դատապարտումները, խեղված ճակատագրերը, մարտի մեկի, ապրիլյան քառօրյայի զո հերին, քաղաքական սպա նությունները և այլն:

Ուշագրավը այն է, որ Վանեցյանը հավանաբար ինքն էլ չնկատելով նշել է այն պարտադիր նախապայմանը, որից հետո պետք է սկսվի ներումը՝ հանդուրժողականությունը: Դա փոթորիկն է: Հեղափոխության փոթորիկը պետք է ապահովեր պատժի անխուսափելիության և բումերանգի անխափան գործող օրենքը, որը կբավարարեր հասարակությանը ու նոր դրանից հետո կլիներ ներում:

Ցավոք հեղափոխական փոթորիկ տեղի չունեցավ նաև ԱԱԾը նախկինում ղեկավարող Վանեցյանի մեղքով: Բացի այդ Վանեցյանը հավանաբար մոռացել է, որ ներում շնորհում են նրան, ով դա խնդրում է, իսկ նախկինները մինչ օրս պնդում են, որ իրենք էլիտա են, ազնվականներ ու ճիշտ են, որ կոտորել են, սպ անել, ունեզրկել: Կցանկանայի մի հարց տալ Արթուր Վանեցյանին ու իր պես մտածողներին:

Իսկ դուք կներե՞ք ձեզ ունեզրկողներին, սպա նողներին, թալանողներին, արտաքսողներին, հոգեպես ու ֆիզիկապես խոշտանգողներին, որոնք պնդում են, որ ճիշտ են արել եւ ներում չեն հայցում: Միանշանակ ոչ, դուք նույնիսկ չէք ներում ժողովրդին՝ սեփականատիրոջը, որը ձեզանից պահանջում է իրենից գողացվածը: Այնպես որ Արթուր, ներում ու համերաշխություն կլինի, սակայն փոթորիկից հետո, ի դեպ դա ամրագրված է նաև ֆիզիկայի օրենքներով;

Հուկի օրենք ՝ Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ընթացքում, խոչընդոտում է դեֆորմացիային ու ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ: Քսան տարի ժողովուրդը սեղմվել է օկուպանտների կողմից, առանձգականության ուժի օրենքով ժողովուրդը պետք է վերականգնվի իր նախկին դիրքին: Նյուտոնի երրորդ օրենք ՝ Ազդեցությունը հավասար է հակազդեցությանը:

Օկուպանտների կողմից, հայ ժողովրդի նկատմամբ կիրառված քսան տարվա ազդեցությունը պետք է ստանա հավասար հակազդեցություն, հենց սա է Արթուր, քո նշած փոթորիկը: Այնպես որ Արթուր, կրկնում եմ, ներում և համերաշխություն կլինի, սակայն փոթորիկից հետո, որը միևնույն է տեղի է ունենալու: Իսկ եթե ներենք առանց փոթորիկ, ապա նորից կանեք: Աստված պահապան Հայ ժողովրդին:
Արտակ Գալստյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *