ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ-ում արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

Ինչպես գիտենք այսօր Հուլիսի վեցին, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել էր կորոնավիրուսյան վարակի հիվանդության ընդհանուր 28 հազար 936 դեպք, որոնցից Բուժվածները՝ 16 հազար 302-ն էին։ Կորոնավիրուսից կյանքից հեռացել էին 491 քաղաքացի։ Կորոնավիրուսային

վարակից փաստացի բուժումը շարոունակում էին ստանալ 11 հազար 984 հիվանդ: Ընդհանուր առմամբ անցկացվել էր 123 հազար 815 թեստավորում: Այսպիսով` ունեինք կորոնավիրուսյան վարակից հաստատված 330 նոր դեպք ու 162 բուժված։ Հայաստանի Հանրապետության

Իշխանությունները ուզում են կրկին երկարաձգել կորոնավիրուսյան վարակով պայմանավորված և մարտ ամիս տասնչորսից երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը: Այս մասին տեղեկացնում է Armlur.am-ը, ում տեղեկությունների համաձայն, այս օրերին Հայաստանի

Հանրապետության կառավարության անդամները զբաղված են եղել նոր նախագծի մշակման աշխատանքներով եւ որոշ լուրերի համաձայն, այն արդեն պատրաստ է: Լրատվական կայքը տեղեկացնում է, որ հաջորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի տասներեքին, կգումարվի կառավարության հերթական նիստը, որի

ընթացքում կհաստատվի արտակարգ դրության ժամկետի երկարաձգման վերաբերյալ նախագիծը, Այնուհետև նույն օրը՝ ժամեր հետո կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ եւս՝ նույն հարցով: Ավելին, այդ նույն լուրերի համաձայն, ընդհանուր առմամբ երկրում արտակարգ դրության ժամկետը կարող է նման կերպ երկարաձգվել մինչև դեկտեմբեր ամիս:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *