Նաիրա Զոհրաբյան ի՞նչ ես արել դու քո հայրենիքի համար․․․Արմեն Հովհաննիսյանի կոշտ պատասխանը Նաիրա Զոհրաբյանին

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի սկանդալային ձայնագրություններից հետո, իսկապես ԲՀԿ քաղաքական ընդդիմադիր ուժին էլ բան չի մնում ասելու, իրենք ամեն օր, մեկը մյուսի հետեւից ընկնում են իրենց իսկ կողմից փորած մեե՜ծ հորերը. Իրենց ընտանիքն ու անձնական կյանքն ու երջանկությունը, երջանկության կառուցումն ու սիրված լինելն ու չլինելը թողնում եմ իրենց, դա այն սահմանը չէ, որ պիտի անցնենք, վերլուծենք եւ այլն.

Այ բայց, որպես քաղաքական-հանրային դեմքեր, քչից շատից լսարան ունեցող անձինք պիտի հաշվի նստեն իրենց արտահայտած եւ արտաբերած յուրաքանչյուր մտքի հետ. Որպես քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյան ի՞նչ ես արել դու քո հայրենիքի համար, ինչ օգուտ ես տվել սփյուռքում բնակվող քո հայրենակցի համար,

այո՛ այն նույն հայրենակցի ում դու ըստ քեզ տվել ես շատ հանգիստ ու սոլիդ պատասխան, ում դու լափակեր ես անվանում. Այ, բայց էդ նույն հայրենակիցը ախր էնտեղ մեջտեղից կիսվելով չի մոռանում հայրենիքն ու հայաստանցիներին, էդ նույն տարրագիրը օտար ափերում շատ հաճախ հաջողում կամ չի հաջողում, սակայն չի մոռանում իր ՀԱՅՐԵՆԻՆ.

Նաիրա՛, քո նշած տարրագրին ախր դու ինքդ էլ հնարարավորություն ունեիր օգնելու, երբ շատ հաճախ կազմել ես իշխանության կոալիցիոն գործընկերային անբաժանելի մասնիկ, այ էդ ժամանակ ի՞նչ ես արել դու, կամ ինչու՞ չես ձեռնարկել քայլեր, որ մեր հայրենակիցը չգնա, կամ գնալուց հետո չդառնա տարրագիր այլ ետ գա. Ախր դու ունեցել ես չէ՞ դրա հնարավորությունը ու այժմ առանց մեկ կաթիլ խղճի խայթի, որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, եւ, որպես ՀԱՅ ԿԻՆ նվաստացնում ես, էսքանից հետո էլ, ի՞նչ ես սպասում դու էդ նույն սփյուռքահայից կամ հենց տեղի հայերից, որ քեզ սիրե՞ն, որ քե, դնեն գլխներին, ասեն ապրե՞ս…չէէ՜, սխալվում ես, երբ այդ կերպ ես մտածում. Նաիրա՛ ու, դու՞ ԵԽԽՎ Մարդու իրավունքների հանձնաժողովում ներկայացված պաշտոնյա ե՞ս.

Գեւորգ Պետրոսյանի մասով ախր ի՞նչ ասեմ, ուղղակի թյուրիմածությունա, որ էդ մարդը Ազգային ժողովում է. էդ մարդը քուչի բիսետկան, փողոցային ժարգոնը խառնելա Ազգային ժողովի հետ. Հետո էլ ԲՀԿ ղեկավարը, կուսակցությունը խոսում են երկրում տիրող ատելության խոսքի մթնոլորտից, սոլիդարության կոչ են անում, դժգոհում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ընդունում իրենց. Էդ նույն քաղաքացին, ո՞նց ընդունի ձեզ, երբ ինքներդ ինչ քայլի ասես դիմում եք, երբ մեծ հաշվով թքած եք ունենում քաղաքացու կարծիքի վրա, երբ մտածում եք սեփական ԵՍ-երի վերաբերյալ.

Տիկնայք եւ պարոնայք բհկ-ականներ, ի վերջո հասկացեք սա ձեր հիանալի ժամանակներում ապարած Հայաստանը չի, սա ձեր մատի շարժումով եւ գրոշների սպասող ճկված ՀՀ քաղաքացին չի, այո՛ ձեր գնացքն անցել է, անցել է 2018 թվականի համաժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո… էս ընթացքում, որոշակի վերապահումներով Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձեզ տվել էր վերափոխվելու հնարավորություն, բայց չօգտվեցիք, չվերափոխվեցիք, այլ ընդհակառակը գնալով ավելի խորացրեցիք ձեր ու ՔԱՂԱՔԱՑՈՒ միջեւ առկա սեպը, եւ արդյունքում կա այն ինչ կա.

Մի՛ նեղվեք, մի՛ մեղավորներ փնտրեք, մի՛ սպառնացեք քաղաքացուն, դուք ինքներդ եք մեղավոր ձեր շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով. Դեռեւս ունեք հնարավորություն, առանց ժողովրդի համբերության վերջին կաթիլը բաժակը լցնելուց, փոխվել, վերափոխվել եւ քաղաքական դաշտը ձեզանից մաքրելու, կամ ձեր շարքերը քաղաքական դաշտից ինքնամաքրվելու Արմեն Հովհաննիսյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *