Հենց նոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ ԿԱՐԵՒՈՐ հայտարարությամբ

Ազգային ժողովի ԲՀ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնային մի հաղորդագրության։ Նա գրել է հետևյալը.
«Հայաստանի Հանրապետության ու

Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, Իշխանությունը, կիրառելով բոլոր անբարո գործիքները ու թքած ունենալով մարդու իրավունքի և մեր անձնական կյանքի անձե ռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն,

ինչը փորձ է կատարում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում բնակվոծ իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ տվյալ քայլի մեխանիկան, սակայմ հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով անդրադառնալ խնդրին նույնպես։

Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր ու եղբայրներ, որ տարատեսակ պատճառներով արտագաղթել եք Հայաստանից ու ձեզանից շատերը ստի պված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Եւ այսպես. ի՞նչ է կատարվել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում բնակվող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ ու իմ ընտանիքին,

գրում է չարացած ու անթաքույց ատելության խոսքեր։ Ես նույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես նույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձե ռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, ու ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից գրելով պարզաբանումը։ Եւ սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների նկատմամբ

անհարգալից վերաբերմունք։ Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ մի քանի շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ և իմ ընտանիքին վիր ավորած կոնկրետ մարդուն, անբարո ձեւով խե ղաթյուրել ու ձեզանից շատերի մոտ արդարացի վրդ ովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից ամենքը, եթե վիրավորեին ձեզ ու ձեր ընտանիքը, կվարվեիք նույն ձև եւ կպատասխանեիք վստահաբար շատ առավել կոշտ։ Ես,

որպես միջազգային կառույցներում գործող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը ու գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն և Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները։ Սակայն ես շարունակելու եմ չհան դուրժել թշնամանքն ու հայ հոյանքը, ես շարունակելու եմ չհան դուրժել հանրությունճ ատելությամբ սնելու յքւրաքանչյուր քայլ, ով էլ դա կանի

եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Քանի որ ատելությունը և թշնամանքը պարզապես կազմաքանդում են պետությունը եւ մեզանից ամենքի պարտքը պիտի լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան և բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։ Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում բնակվող իմ բոլոր հայրենակիցներից,

եթե կոնկրետ մարդուն ուղղված իմ խոսքը իրենք ուրիշ ձև են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ ու դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք միշտ, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն սպասում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության և թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *