ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկություն եմ ստանում, որ առաջարկում են՝ հարազատի մшհը գրանցվի իբր կորոնավիրուսից մшհ. Արմեն Խաչատրյան

Այսօր ԱԺ նիստում ելույթ ունեցավ Իմ Քայլ-ի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Ներողություն եմ խնդրում, որ նախագծից դուրս հարցի վերաբերյալ պետք է խոսեմ, բայց կարծում եմ՝ ինչքան շուտ խոսենք, այդքան լավ։

Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և ինչ-որ առաջարկություն է լինում, որ հարազատի մա հը գրանցվի իբր կորոնավիրուսից մա հացած։

Մի քանի այդպիսի դեպքով փորձել եմ ճշտումներ անեմ, սակայն չի ստացվել, վերջում պարզվել է, որ ընդամենը մի հատ զանգ է եղել կամ չի եղել։ Եւ այստեղ ես տեսնում եմ որոշակի միտումներ, Հնարավոր միտումներ և հնարավոր սադրանքներ։

Ելույթիս նպատակը հետևյալն է. Կոչ եմ անում մեր ազգաբնակչությանը և խնդրում, որ եթե կլինեն նման դեպքեր՝ անմիջապես այդ դեպքերի Մասին հայտնեն ոստիկանության կապի ցանկացած միջոցով,

թեկուզ 1-02 զանգելով և տեղեկացնելով այդ հանգամանքների մասին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տեղում ստուգելու այդ տեղեկատվությունը և պարզելու արդյոք այդպիսի բան կա թե ոչ»։
Առավել մանրամասն՝ տեաանյութում.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *