Հոլիվուդյան հայտնի դերասան Մել Գիբսոնը հայերի ու Հայաստանի մասին ապշելու գրառում է կատարել

Վաղուց է հայտնի անվանի ռեժիսոր Ռոջեր Կուպելյանի «Բյուզանդիայից արևելք» նախագծի մասին, որը իրականանում է Հոլիվուդում MGM ընկերության վերահսկմամբ: Որոշ ԶԼՄ-ներ անհեթեթ սխալ թույլ տվեցին՝ նշելով ֆիլմի էկրան դուրս գալու կոնկրետ ժամկետներ, այնինչ Կուպելյանը իր հարցազրույցում նշել է, թե որևէ ժամկետի վերաբերյալ երբեք խոսք չի եղել:

Ֆիլմում նկարահանվող բազում անվանի դերասանների մեջ է նաև համաշխարհային կինոյի աստղ Մել Գիբսոնը: Դեռ 2012-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մշակույթի աշխատողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Ես դիմել եմ Հայաստանից դուրս ապրող մի հայտնի ձեռնարկատիրոջ, ով Մել Գիբսոնի հետ շփումներ ունի:

Այժմ նախապատրաստական աշխատանքներ են գնում»: «Time to analyze» տեղեկատվական-վերլուծական պորտալը պատրաստել է դերասանի բազմաթիվ հարցազրույցներից : Հիմնական աղբյուրներն են Armenian Weekly, Asbarez Jouranl, California Courier, Hornizon Magazine-ը: «Ես տպավորված եմ հայերի հետ շփումներից, նրանք բարյացկամ են, էլ չասած՝ նրանց հյուրընկալությունը:

Ես հայ ընկերներ ունեմ ու հպարտանում են նրանցով: Հիասքանչ է տեսնել, որ մարդիկ շատ բանի են հասնում ուրիշ երկրներում: Ես անկեղծ զարմացել էի, երբ տեղեկացա, որ հայերը Գլենդեյլի բնակչության մեծամասնությունն են կազմում: Հիշում եմ, երբ ես նոր էի սկսել նկարահանվել լուրջ ֆիլմերում, նահանգապետը նույնպես հայ էր՝ Ջորջ Դոքմեջյանը, այժմ էլ շատ հայեր կան քաղաքականության մեջ: Հայերը մեծ հաջողությունների են հասել այստեղ, բազմաթիվ անվանի հայ մասնագետներ կան: Հայերը միասնական են և դա շատ էական է հաջողության հասնելու համար:

Ես գիտեմ հայոց ցեղաս պանության վերաբերյալ, գիտեմ, որ հայերը դժվարին պատմություն են ունեցել, որ հայերը միշտ պայքարել են ու միշտ պահպանել են իրենց ինքնատիպությունը, բնավորությունը, իրենց պատմությունը ներկայացրել են աշխարհին»:

«Ես միայն վերջերս եմ իմացել, որ Կալիֆորնիայում մեծ թվով հայեր են ապրում, դա նաև ինձ համար անակնկալ էր: Երբ ես այցելում էի մեր ավանդական կաթոլիկ եկեղեցի, միշտ տեսնում էի մարդկանց մեծ ամբոխ, որը կիրակնօրյա արարողության էր այցելում դիմացի եկեղեցում: Անկեղծ ասած, մինչ այդ չգիտեի, որ դա հայկական եկեղեցի է: Մանկության տարիներին շատ եմ ֆիլմեր տեսել, որոնք նկարահանել է Ռուբեն Մամուլյանը ու միշտ հիացել եմ նրա տաղանդով, իհարկե, շատերի հետ անձամբ ծանոթ չեմ, սակայն լսել եմ, որ հայերը բազմաթիվ տաղանդավոր մարդիկ ունեն կինոարտադրության աշխարհում»:

«Ես ծանոթացել եմ բազմաթիվ անվանի մարդկանց հետ, այցելել եմ Լոս-Անջելոսի հայկական եկեղեցի, իմ հայ ընկերները շատ անգամներ են պատմել հայ ժողովրդի պատմության մասին, իհարկե, ես նաև իմացա պատճառը, թե ինչու է հայերի մեծամասնությունը այստեղ գտնվում: Ճիշտն ասած, ես հիացած են հայ ժողովրդով, որը ոչ միայն կարողացավ պահպանել իր հավատքը, այլև այն ամրապնդեց ողջ աշխարհով մեկ, հայ ժողովրդի ոգին անկոտրում է, ես դա հասկացել եմ, և անչափ հպարտ եմ, որ այդքան հայ ընկերներ ունեմ»:

«Ինչ որ բաներով հայերի եւ իռլանդացիների ճակատագրերը նույնն են, այդ մասին մենք շատ ենք խոսել իմ հայ ընկերների հետ: Հայերը իռլանդացիների նման դարերով կռվել են իրենց պետության համար, իրենց հավատքի համար ու կարողացել են իրենց մշակույթը հասցնել այս դար: Գլենդեյլում ես փորձեցի, երևի թե, հայկական խոհանոցի բոլոր ճաշատեսակները, պետք է ասեմ, որ հիասքանչ էր: Գրեթե բոլոր հայկական ճաշատեսակների մեջ միս կա, ինչն ինձ համար անսովոր է, մեկ շաբաթվա ընթացքում, որ ես անցկացրի իմ ընկերների հետ քաղաքում, ավելի շատ միս կերա, քան ողջ տարվա ընթացքում (ժպտում է)»:

«Ես նաև եղել եմ բազում մշակութային կենտրոններում, դիտել եմ մի քանի ելույթներ, այնտեղ հայկական պարեր էին պարում, չնայած՝ ոչ, հայկական կոլեկտիվը բազում պարեր էր կատարում, իրոք անչափ գեղեցիկ էր: Իհարկե, ես անպայման կմասնակցեմ հայկական թեմատիկայով հայկական ֆիլմի նկարահանմանը, ինձ հատկապես հետաքրքիր է Հայաստանի քրիստոնեության ընդունման թեման և այն, թե ինչպես են հայերը հազարամյակներով պահպանել իրենց հավատքը»: «Ես չեմ կասկածում, որ կայցելեմ Հայաստան, անգամ եթե դրա ժամանակը չունենամ, իմ հայ ընկերները ինձ հանգիստ չեն թողնի ու ճիշտ կանեն (ժպտում է): Իմ ծանթությունը հայկական աշխարհի հետ միայն սկսվում է, ու ես համոզված եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *