Ես հասկանում եմ՝ ինչու չեք սիրում եւ հարգում այս մարդուն, քանի որ․․․ օգտատիրոջ հուզիչ գրառումը Նիկոլ Փաշինյանի մասին

Մերի Տոմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որտեղ ասվում է հետևյալը. «Այս քաղցր օրով տրամադրությունս նորից փչացրին։ Խնդում եք հա՞։ Ձեռ եք առնում հա՞։

Եթե վարչապետս ձեր պեսներին թողեց շնչեք ու արտաշնչեք, ապա նա ոչ միայն այդ վիրուսը կհաղթահարի, այլ բոլորիդ կվերապրի, դուք ձեզ տեսեք խռոնիկ հոտած բորբոսներ։ Մեկ անգամ արդեն գրել էի, թե ինչքան նման է վարչապետս այս ծառին, որ այս քարը ճեղքեց ու անցավ, երեսուն տարվա լուծը հանեց, իր ազգին ազատեց, անհնարինը իրականություն դարձրեց։

Բայց քարը չի հանձնվում, հույսեր է կապում, չգիտես թե ում հետ, երևի մարսում բնակվող բնակիչների հետ։ Այ չկայացած քաղաքական հոգեկան հիվանդներ, այդ ու՞մ վրա եք խնդում եւ ուրախանում։ Ախր դուք մեզնից շատ պիտի մոմ վառեք եւ աղոթեք, որ այս մարդը առողջ լինի, թե չէ փոթորիկը ( ազգը ) որ եկավ, վայն եկել ձեզ տարել ա։

Պատկերացրեք այս ծառը ինչով էր զբաղված, երբ որ ազատվեց լծից։ Այո, նա բուժում էր վերքերը, ամրացնում էր արմատները, ու նոր հավաքած ուժերով սլանալում է դեպի արև, դեպի չքնաղ ապագա։ Ինչքան էլ քարը փորձի վնասել կամ խոչընդոտել, նրա մոտ ոչ մի բան չի ստացվի, նա արդեն կոտրած է, նա արդեն բաժան է եւ ժամանակի մեջ ծառի հաստ սյունը կշրջի այդ քարը։

Իսկ քարի տակ բնակվող յուրաքանչյուր օձ եւ առնետ ստիպված կլինեն լքել ծառը, արևի տակ կոչնչանան հիվանդությունները ու բորբոսը։ Նայում եմ ձեր պահվածքին, կարդում ձեր գրառումները և յուրաքանչյուր անգամ հասկանում, թե ինչու չունենք ծովից ծով Հայաստան։ Հասկանում եմ որ բորբոսի պես ապրել եք ու ամեն ինչին դիմացել, Բայց ոչ մի օգտակար բան չեք արել հայ ազգի և հայրենիքի համար։

Ձեր գենը տարօրինակ է ու շատ վտանգավոր։ Ես հասկանում եմ թե ինչու այս մարդուն չեք սիրում եւ հարգում, քանզի նրա կողքին կանգնած շատ պարզ է երևում թե ինչքան կեղտ եք, ինչքան անինքնասեր և ինքնասիրահարված եք, ինչքան անմակարդակ եք, ինչքան անգրագետ ու տհաճ եք, ինչքան այլասերված եք, ինչքան անհայրենիք ու դավաճան եք, ինչքան անմարդկшյին ու դшհիճ….. Շատերիդ մոտ մարմնի մեկ կամ երկու հատված է աշխատում, բայց ոչ ուղեղը և սիրտը։ Ասում եք սև ու սպիտակ անող վարչապետ է, իսկ ես

ասում եմ սպիտակ վարչապետիս կողքին միշտ էլ սև կլինեք։ Իմ շատ սիրելի վարչապետ, մեր շատ շատ սիրելի վարչապետ, սա աննախադեպ բան է, ամբողջ ազգը շատ է սիրում ու հարգում քեզ, քանզի շատ մեծ հույսեր է կապում և հավատում, քանզի վստահում է ու սատարում։ Առողջ եղեք Նիկոլ Փաշինյան ջան, Ձեր ընտանիքը և ժողովուրդը նմանապես։ Ձեր հետ ենք, Ձեր թիկունքին կանգնած օր և գիշեր։ ՄԵՐԻ ՏՈՄՈՅԱՆ

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *