ՈՒՇԱԳՐԱՎ․ Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան.. հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ ռիսկային է…

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Երեկվանից ընկերներս գրում-հարցնում են, այսօր էլ լրագրող զանգեց

. «Թուրքիան զո՞րք է մտցրել Նախիջևան»։ Կարճ պատասխանը՝ այո։ Սակայն կարճ պատասխանը լիարժեք չէ, այնպես որ մանրամասնեմ։ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում ու «մայր» Ադրբեջանում (մեկնաբանություններում մի քանի օրինակ կդնեմ հղումներով)։ Բնականաբար, այդ զորավարժությունների ընթացքում թուրքական

զինված ուժերի ստորաբաժանումներ են մտնում Նախիջևան ու Ադրբեջան, այդ թվում և ավիացիա։ Այսինքն այս զորավարժություններն ու թուրքական զորք Նախիջևան գալը սպասելի իրադարձություններ են։ Արտառոց է միայն այդ զորավարժությունների ֆոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին լար ված դրությունը+ Ադրբեջանին սատարող Թուրքիայի իշխանությունների ագրեսիվ հայտարարությունները։

Արդյոք այս զորավարժությունների պլանային բնույթը նշանակո՞ւմ է, որ մենք անհանգստանալու բան չունենք։ Ո՛չ, չի նշանակում։ Հակառակորդի (առավել ևս՝ հակառակորդների) զորքերի ու տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է։ Ցանկացած պլանային զորավարժություն կարող է քողարկում լինել իրական ռազմական գործողություններին նախապատրաստվելու համար։ Մեր սահմաններին մոտ ցանկացած տեղաշարժերի դեպքերում մեր զորքն էլ է

համապատասխան նախապատրաստություններ տեսնում ու իրավիճակին ուշադիր հետևում։ «Բա լավ, բա վերջը՞»։ Եթե ցանկանում ենք անկախ հայկական պետություն ունենալ, ապա վերջ չի լինելու։ Այսօր, վաղը, միշտ պիտի պատրաստ լինենք, զգոն, պիտի միշտ աշխատենք անվտանգության համակարգերն ամրացնելու ու զարգացնելու վրա։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *