ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ․ Պարետի նոր որոշմամբ՝ որոշ սահմանափակումներ հանվել են, որոշները ավելացել

Իրավաբան-ը գրում է․

Պարետը հուլիսի 31-ին նոր որոշում է ստորագրել, որով Հայաստանի Հանրապետության տարածքում գործով որոշ սահմանափակումներ հանվել են։ Ու ժը կորցրած է ճանաչվել այն պա հանջը, ըստ որի յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք։ Պահ անջներից դուրս է եկել այն կետը, որով հանրային սննդի օբյեկտներում պետք է

կազմակերպվեր սրբիչների ու հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից։ Դրա փոխարեն յուրաքանչյուր հաճախորդի սպասարկելուց առաջ վերջինիս ներկայությամբ պետք է իրականացվի սեղանի մակերեսի ախտահանում: Մարմնամարզական օբյեկտների համար նոր կանոններ են սահմանվել։ Այսուհետ յուրաքանչյուր մարզասարքի կողքին,

տեսանելի վայրում պետք է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: Իսկ լողավազանի շուրջ նստարանները պետք է տեղադրվեն միմյանցից առնվազն 1,5 մետր հեռավորության վրա։ Յուրաքանչյուր այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90 տոկոս սպիրտով կամ

քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝ գրանցում կատարելով գրանցամատյանում։ Իսկ պահանջը, ըստ որի այցելուները պետք է մարզումների ներկայանան արդեն մարզահագուստը հագած, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացնեն տանը, հանվել է։ Նման պահանջ այլևս չկա։ Պարետի այս որոշումը ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի երեսունմեկին՝ ժամը 23։59-ին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *