Հներին օրը մի քանի անգամ шրտшշիրիմում արեցին, hերձեցին, Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ… Նաիրա Զոհրաբյանի անդրադարձը

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ․․․ Երկար անունով նախարարությունն իր թոփ մեկ հարցը լուծեց։ Գրական նոր չափորոշիչների քննարկումները վերածվեցին գրական ահ եղ մար տերի։ Հներին օրը մի քանի անգամ արտաշ իրիմում արեցին, հեր ձեցին, տեղ-տեղ դիակապտ եցին ու նորից հանձ նեցին հողին, իսկ նորերին օնլայն թաղ եցին, եւ թաղ ման ծեսի պարտ ադիր պա հանջն այն էր, որ երիտասարդ գրողներին բ ռնի ուժով մասնակիցը դարձնեն սեփական օնլայն հու ղարկավորությանը։

Քիչումիչ բովանդակային միտք արտահայտողներին էլ տվեցին ադրենալինի պակասից գազ ազած ֆեյսահայության բերանն ու վերջիններս հռչակվեցին տեսակետ չունեցող, նեկ րոզ ուղեղով կոմֆորմիստներ։ Վյսո։ Հարցը լուծված է։ Չկա բովանդակային քննարկում եւ էս համատարած ք ֆուրագեյթի ֆոնին նախարարությանը մնում է ավարտին հասցնել իր սկսած փն թի գործը։

Սակայն ամբողջ էս ուղեղային հրմ շտոցի մեջ մի տող ընկավ աչքիս, թե ինչո՞ւ նոր գրական հայեցակարգում չկա Վանո Սիրադեղյանը։ Իսկ ո՞նց կարող էր Վանոն լինել, ո՞նց կարող էր էս, իբր, սուպերլիբերալ, սակայն իրականում ծա նծաղամիտ ու գոլ միջավայրում Վանո լինել։

Ընկերներից մեկը լավ էր ասել՝ այդ հայեցակարգում բոլոր տաղանդավորների ներկայությունը պատահականություն է, բոլոր անտաղանդներինը՝ օրինաչափություն։ Հա, մի բան էլ. դեմքի ուլ տրամոդեռն արտահայտությամբ ժամանակակցի եւ ազատականի մասին լավաշ տեքստեր գրողներ,

հարգելի ազատականիստներ, անգամ ամենապահպանողական, կրոնական տեքստը կարելի է մեկնաբանել այնպիսի ազատական մտքով, որ դա շատ ավելի ազատականություն եւ լայնախոհություն տա երիտասարդներին, քան կարող է տալ ուլտրաժամանակակից եւ ձեր իսկ «սլենգով» ասած՝ «ամենափախած» գրական գործը։

Ամեն ինչ կախված է հայացքից՝ ինչպես տեսնել, ընկալել եւ ամենաէականը՝ ներկայացնել։ Ի վերջո, դեռ 1900-ականների սկզբին էր Ուորլըս Սթիվենսը գրել իր հայտնի՝ «Կե ռնեխին նայելու 13 եղանակը»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *