Բանակից երեկ զորացրված զինվորի ընկերոջ խոսքը բանակում տիրող ԻՐԱԿԱՆ իրավիճակի մասին

Հովսեփ Պատվականյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. «Երեկ զորացրվեցին ու բանակից վերադարձան տուն շատ զինվորներ, այդ թվում Նաև` ընկերոջս եղբայրը: Խոսում

եմ հետը, ասում է հեղափոխությունից հետո նոր սննդային համակարգ է գործում բանակի մեջ, սնունդն ընտիր է: Տաս տարի առաջ էլ ինքն էր ծառայում, կիսաքաղցած սողուն էին բռնում դրսից, խմելու ջուրն էլ ավազով էր: Բանակից հետո

ստամոքսի խո ց էր առաջացել մոտը: Սա է իրական հայրենասիրության ու աշխատանքի դրսևորումը: Երբ ամենալավ սնունդն են տալիս հայ զինվորին: Երբ վարչապետի և ՊՆ նախարարի զավակները ծառայում են բանակում և

արտոնյալ չեն համարվում: Երբ մեկ տարվա մեջ զինծառայողի աշխատավարձը ավելանում է 20 տոկոսով: Երբ 80-ական թվականների զեն քի էջը քիչ-քիչ փակվում է, իսկ նախորդ տարի գնվում են չորս ՍՈՒ- 30ՍՄ կործ անիչներ, Ութը

դեռ գնման փուլում:Երբ Ադրբեջանի ՊՆ նախարարը հարցազրույց է տալիս, նշում է հայկական կողմը նախորդ տարի շարժ գրանցող նորագույն սարքեր է առաջնագծում դրել` զրկելով իրենց գործելու շանսից: Երբ տեղական

ռազմա րդյունաբերությանը հատկացվում է մի քանի անգամ ավելի գումար, երբ չեն ներմուծվում, այլ արտադրվում են հայկական ակա նա նետներ: Երբ կալաշ նիկովի ինքնաձ իգներ ներմուծելու տեղը ձեռք են բերում լիցենզիա,

բացում գործարան, ապահովում հարյուր քսան մարդու աշխատանքով ու մեզ մոտ ավելի մատչելի արտադրում դրանք ու մատակարարում հայոց բանակին: Լավ բաների մասին պիտի խոսել ու գնահատել: Երկիրը երկիր է։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *