ՀՀ ներմուծվող բեռները Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․

Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս հՀայաստանի Հանրապետություն ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am-ը գրում է.

Մոտ 2 շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող բեռները սահմանը հա տեն: Դրանք պայ թուցիկ նյութեր են, որոնք կիրառվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերության մեջ, ճանապարահաշինության մեջ և այլն: Ռուսական արտադրության պայ թուցիկ նյութերով

բեռնված մի քանի մեքենաներ Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, բայց վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ»

ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բադիկովան հայտնեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ու հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ քառասուն մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պիտի ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին

Բատիկովան ասաց, որ հուլիսի 16-ին ու 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ռուսական կողմը հատել են, բայց վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ Ռուսաստան-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որևիցր պատասխան չենք ստացել: Ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել ՀՀ: Ընդ որում, առաջին

անգամ է այդպիսի բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն են, երկար տարիների փորձ ունենք, ու երկար տարիներ է ՀՀ բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի Առաջացել»: Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում «Գեոպրոմայնինգ» ընկերությունից հաստատեցին, որ իրենց բեռները կանգնած են Լարսում: Ընկերությունը դիմել է Հայաստտանի Հանրապետության

ԱԳՆ-ին, բայց որևէ պատասխան չեն ստացել: Ընկերությունից ասացին, որ այդպիսի բեռները չեն կարող ամբողջ տարվա համար ամբողջությամբ պատվիրել, գնել ու օգտագործել. «Մենք գրաֆիկ ունենք մատակարարների հետ՝ ամսվա ընթացքում 3-4 անգամ է բերվում: Այժմ պահեստում մի քիչ ապրանք կա, սակայն եթե խնդիրը շտապ չլուծվի, ուրեմն մեկ շաբաթ հետո մեր հիմնարկի աշխատանքները կկանգնեն»: Ընկերությունից

նաև վստահեցրին, որ հանքարդյունաբերության մեջ օգտագործվող այս պայ թուցիկ նյութերը ներկրելու համար նախօրոք են բոլոր թույլտվությունները ստանում, ամբողջ տարվա տարանցիկ տեղափոխման համար էլ բոլոր թույլտվությունները և համաձայնությունները ստացել են, սակայն հիմա մոտ 46 տոննա բեռ սահմանին կանգնած է, տեղ չի հասնում, ևս մի քանի մեքենա էլ պետք է

բարձվի ու ուղարկվի, սակայն, քանի որ վրացական կողմը արհեստական խնդիր է ստեղծել, ռուսական մատակարար ընկերությունը չի ուղարկում, քանի որ մտավախություն ունի, որ մեքենաները սահմանին կկանգնեն: Վրացական կողմի այս կամայականության պատճառով այժմ կանգնել են նաև Վեդու ջրամբարի շինաշխատանքները: Մեզ

հետ զրույցում հորատման Ու պայ թեցման աշխատանքներ իրականացնող «Բեկոր» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Ֆրեդ Նազարյանն ասաց, որ սպասում է պայ թուցիկ նյութերի բեռին, որ ջրամբարի պատվարի վրա պայ թեցման ու Ալավերդու ամենաբարդ ճանապարհի շինաշխատանքները շարունակվեն: Ընկերությունը

29 տարի է` ՌԴ-ից է ներկրում այս ապրանքը՝ «Պրոմսինթեզից» ու «Ազոտվզրիվ»-ից: Պարոն Նազարյանը մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ այս 2 ընկերությունները «Բեկորի»-ի պատվիրած բեռները, այսպես ասած՝ վախենում են ուղարկել, քանզի նույն ճակատագրին կարժանանան, ինչ մյուսներինը. «Այժմ ջրամբարի պատվարի

վրա քար պետք է պայթեցնենք, աշխատանքները կանգնում են, նույնը Ալավերդու ճանապարհի վրա է: Սակայն մեր փաստաթղթերում որևէ խնդիր չկա, նույնիսկ մի պակաս ստորակետ չկա: Տարանցիկ տեղափոխման համար Վրաստանի հետ համաձայնեցված է»: Պայթուցիկ այս

նյութերը կրկնակի օգտագործման են, այսինքն` այն նաև ռազմական նշանակություն ունի, բայց ոչ ռազմական ընկերությունները բոլոր թույլտվություններն ունեն, անգամ ՌԴ և Վրաստանի կառավարությունների հետ պարտավորություն են ստորագրել, որ այս բեռները միմիայն արտադրական կարիքների համար են, և չեն փոխանցելու

երրորդ կողմին: Ընդ որում, այս պաշտոնական փաստաթղթերը նոր չեն ստորագրվել, դրանք բոլոր ընթացակարգերն անցել են ամիսներ առաջ` ե՛ւ Ռուսաստանի կառավարությունում, ե՛ւ Վրաստանի կառավարությունում: Կասկածներ կան, որ ադրբեջանական կողմն է միջամտել Տավուշում հայ-ադրբեջանական սահմանին վերջին

շրջանի լար վածության ու ռազմական գործողություններից հետո: Aravot.am-ի տեղեկությունների համաձայն` վրացական կողմը արհեստական խանգարող հանգամանք է ստեղծել նաև գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված տրակտորի տարանցիկ տեղափոխման

պարագայում, այդ մեքենան էլ մաքսայինի չեզոք գոտում կանգնած է: Aravot.am-ին Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ խնդրի շուրջ տեղյակ են. «Խնդրի հասցեագրման ուղղությամբ հարկավոր բոլոր քայլերն արդեն իսկ ձեռնարկվել են»:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *