Թե բա PR չեմ արել, Սերժ կասեր…. Տարոն Չախոյանի ուշագրավ գրառումը

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Քոչարյանն ասում է «իմ կառավարման ժամանակ PR-ի ժամանակ չեմ ունեցել, կատարածս աշխատանքը չեմ լուսաբանել, չեմ ներկայացրել, չեմ գովազզդել»: Նախ սկսենք նրանից, որ Քոչարյանի իշխանազավթման տարիներից

նույնիսկ տասներկու տարի հետո՝ մինչ այսօր «ԾԻՏԻԿ», «ԲՄԲՈՒԼ», «ՃՇՏԻ ԽՈՍՔ», «ՃԻՇՏԸ ՄԵԿՆ Է», «ՌՈԲԻԿ ՀԵՐՈՍ», «ՎԱՌՉԱՊԵՏ ՌՈԲԻԿ» եւ նմանատաիպ առնվազն ծիծաղելի անվանումներով ֆեյսբուքյան էջերով թ իրախային գովազդի տակ ներկայացվում է Քոչարյանի անգամ կիսատ-պռատ թողած պրոյեկտները, իսկ գույք պարտքի դիմաց հակապետական ծրագրի շրջանակներում

ծավալած գործունեությունը ներկայացվում է որպես հերոսություն Բացի նմանատիպ էժան եւ անիմաստ PR-ից տարիներ շարունակ ակտիվ գործել է Քոչարյանի կայքը՝ 2rd.am-ը: Հայաստանի Հանրապետության ղեկավարներից բացի Քոչարյանից որևէ մեկը անձնական կյանքը ու գործունեությունը լուսաբանող կայք երբևէ չի

ունեցել։ Այսինքն, ասել թե PR չի արվել կամ չի արվում, նույնն է, թե ասել մածունը սև է: Բացի այս ամենից բոլորն են հիշում, թե ինչ էր կատարվում Քոչարյանի իշխանազավթման տարիներին, ինչպես էին հետապնդում քաղաքական այլախոհության համար, ինչպես էին վարվում Քոչայանի գործունեությունը քննադատողների հետ, թե ինչ արեցին հանուն

արդարության փողոց դուրս եկած ժողովրդի հետ, ինչպես թափվեց անմեղ մարդկանց արյունը… Ինչ է, Քոչարյան ժամանակ մեկը կարո՞ղ էր ասել է, որ աչքի վերևը ունք կա, կտային գլուխը կցԽեին, ունեցածն էլ ձեռքից կառնեին։ Հեռու մի գնացեք, դա էն նույն Քոչարյանն է, որի կարգադրությամբ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: Թե բա PR չեմ արել, Սերժ կասեր «Իյա, իրո՞ք…»։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *