Մի տեսանյութ է շրջում Ֆեյսբուքում, որտեղ, հիշեցնեմ, ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը մարզերից մեկում մի հանդիպման ժամանակ ․․․ Լիզա Ճաղարյանի ուշագրավ գրառումը

Լիզա Ճաղարյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Մի տեսանյութ է շրջում Ֆեյսբուքում, որտեղ, հիշեցնեմ, ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանը մարզերից մեկում մի հանդիպման ժամանակ ՀՀԿ–ականների` ներկայում ԲՀԿ–ի քուրուախպերների վերաբերյալ ասում է, որ սրանք ԱՆԱՍՈՒՆներ են։ Մեծատառ եմ գրել, քանի որ հռետորը հենց մեծատառ էլ ասում է` ամեն տառն էնպես յուղոտ է շեշտում, որ միանգամից էդ տառերը համ էլ «բոլդած» ես պատկերացնում։

Հիմա։ Էլ Աշոտյան, էլ Նաիրա, էլ չգիտեմէլինչեր` մի վայնասուն են բարձրացրել` աշխարհի վերջի շեմին կանգնածների վայնասունին համարժեք, թե ոնց են համարձակվում տարածել էդ տեսանյութը, էս ինչ չլսված–չտեսնված ստո րություն է, աման–աման։

Ուրեմն էս… քիչ էր մնում տիկին պատգամավորի օգտագործած բառը գրեի… էնբաներին էնքան է լկտ իացրել «թավշյա, համերաշխ» իշխանությունը, սրանք էնքան են հաբռգել, որ արդեն կարծում են, թե հակառակորդների մասին տեսանյութերը, նո ղկալի, այլ անդակ, անբ արոյական, ստ որ սուտ ու ճիշտ բացահայտումները, հոտած քթերը ուրիշների նույնիսկ ներքնաշ որերի տակ մտցնելը միայն իրենց մենաշնորհն է։

Ճիշտն ասած, ես ուրախ կլինեի, որ իրենց մենաշնորհն էլ մնար աղբ արտադրելը, ու հենց իրենք էլ խեղդվեին իրենց արտան ետած գարշահոտից, բայց դե` իդեալական ոչ մի բան չկա աշխարհիս երեսին։ Սակայն սա էլ հեչ։ Էդ ինչ մի անթույլատրելի բան են արել էդ տեսանյութը տարածողները։ Ոնց որ թե էդ տեսանյութի մեջ տիկին Նաիրան դիսկոյում չի պարում իր ընկերների հետ, ոչ էլ սաունայում գարեջուր է խմում. հանդիպել է մարզի մի խումբ բնակիչների հետ, իր տեսակետն է հայտնել ՀՀԿ–ականների մասին` տաք–տաք «հայեցի» հագնված։

Այժմ եթե ինչ–որ մեկը սկսի տարածել էն տեսանյութը, որտեղ Սերժիկը Ծառուկյանին Դոդ է ասում, իսկ Սերժիկի կատարածու աշոտյան–կարեն–մարեններն էլ լկ տի ոգեւորությամբ «զարգացնում են» թեման, եւ էդ նույն ժամանակ բոլոր ԲՀԿ–ականները գետնի տակն էին անցել ու էսօրվա պես «բարիկադների» վրա դոշով չպաշտպանեցին իրենց անզուգական առաջնորդին, էլի՞ պիտի բայաթի վեր քաշեն սրանք աշխարհի վերջի մասին։

Հիշեցնե՞մ, որ այդ «թամաշան» հեռարձակվել է ամբողջ Հայաստանով մեկ` հնարավոր ու անհնար բոլոր ԶԼՄ–ներով, թե՞ Նաիրայի «պատմական» տեսանյութի տարածումից հետո հիստերիկ ճիչեր արձակողները դեռ հիշում են։ Նորից ասեմ. դուք մեղավոր չեք, քամելեոններ, մեղավորը իմքայլականներն են, հատկապես ու մասնավորապես «համերաշխ» Նիկոլը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *