Թե՞ Ծառուկյանն է լինելու երեք ուժերի առաջնորդը, այն նույն Ծառուկյանը, ում ․․․ Տարոն Չախոյանի կոշտ գրառումը հանրահավաք կազմակերպով ուժերի մասին

Տարոն Չախոյանը գրում է․

Թե բա հանրահավաք է լինելու… Իրենց ընդդիմադիր հռչակած ՀՅԴ-ն, Հայրենիքն ու ԲՀԿ-ն ու՞մ են տեսնում որպես իրենց առաջնորդ։ Միթե՞ «Մորքուր» մականունով Հայաստանում օտարի շահին ծառայող Վանեցյանն է լինելու էդ առաջնորդը։ Ով թե իր ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակահատվածում ու թե դրանից հետո որպես օտարերկրյա գոծակալ հակապետաան գործունեություն է

ծավալել։ Ով զբաղված է բացահայտ քաղաքական առևտրով՝ իր ծառայությւններն առաջարկելով այդ թվում նաև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, որոնց ոչ վաղ անցյալում մեղադրում էր ապօրինի հարստացման եւ փողերի լվացման մեջ։ Նախկինների հետ համագործակցության պատրաստ անպատիվ գեներալը տենչում է նուն նախկիննների բարքն ու վարքը հետ բերել:

Թե՞ Ծառուկյանն է լինելու երեք ուժերի առաջնորդը, այն նույն Ծառուկյանը, ում արտաբերած ամեն մի արտահայտություն մտքի բռ նաբարում է։ Այն նույն Ծառուկյանը ով կոալիցիա կազմեց եւ սեղմեց երկիրը թա լանողների ձեռքը, նույն Ծառուկյանը, ով 2015-ին խաբեց ժողովրդին եւ կարճ ժամանակ հետո էլի կանգնեց եւ սեղմեց Սերժի ձեռքը, նույն Ծառուկյանը, ով միջոցառումների ժամանակ Սերժի բացակայության պայմաններում ոտքի կանգնած էր խմում նույն Սերժի կենացը։

Վերջինիս համար չկա ու գոյությոն չունի ժողովրդի, երկրի ու պետական շահ, կա միայն սեփական բիզնես շահ եւ իրեն առաջադրված քրեական պատասխանատվությունից խուսափելու միտում։ Իսկ Ծառուկյանի արժեհամակարգերի վերաբերյալ խոսելն անգամ անիմաստ է, վերջինիս կենսագրությունը շատ բան է ասում Ծառուկյանի՝ ազգային արժեքների եւ եկեղեցու նկատմամբ ունեցած

պատկերացումների մասին։ Ծառուկյանը մերժված Սերժի եւ Քոչարյանի արժեհամակարգերի կրողն է, որոնց արդեն իսկ մերժել ենք
Ինչ-որ տեղ նաև զավեշտ է, որ Ծառուկյանը քաղաքական մեծ հավակնություններ ունի։

ՀՅԴ-ն: Մի քաղաքական ուժ, որ վերջին մոտ քսան տարիների ընթացքում եղել է Հայաստանում իշխանություը զավթած, երկիրը թա լանած ու սեփական ժողովրդին կե ղեքած Քոչարյանի եւ Սերժի իշխանությունների կցորդը: Անգամ ավելորդ է խոսել վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ոճ րագործություններին ՀՅԴ-ի մասնակցության, դրանց մասին խոսկցությունների, իսկ հետագայում ՀՅԴ-ի կողմից այդ ո ճրագործությունների արդարացման մասին:

ՀՅԴ-ն որպես քաղաքական ուժ իր մեջ կրում է այն բոլոր բացասական երևույթները, որի դեմ 2018 թվականին ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ մերժեց: ՀՅԴ-ն այն նույն արատավոր անցյալն է, որին վաղուց մերժել ենք: Հանրահավաքի մասնակցող երեք ուժերն էլ անցյալի մնացորդներն են, որոնց արդեն մերժել ենք, իսկ անցյալի վերադարձ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *