Մերօրյա հերոսների անգնահատելի սխրագործությունները մարտի դաշտում…Ճանաչենք մեր հերոսներին

Նորօրյա հերոսներ: Մարտկոցի կազմով թշնամական յոթ տանկ և մեկ հետևակի մար-տական մեքենա խո-ցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մար-տական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մար-տական ծառայություն» մեդալի:

Թշնամական 2 ԱԹՍ խո-ցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մար-տական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրե-տանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Մար-տական գործողությունների ընթացքում զորքերի հմուտ ու անխափան ղեկավարումն իրականացնելու, հակառակորդի մեծաթիվ ուժեր ջախջախելու համար գեներալ-մայոր Կարեն Էռնեստի Առստամյանը, գնդապետներ Դավիթ Արկադիի Ավետիսյանը, Նիկոլայ Բորիսի Մխիթարյանը ներկայացվել են «Մար-տական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանի:

«Մա-րտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը /խո-ցել է 4 զրա-հատեխնիկա/, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը /խո-ցել է չորս զրա-հատեխնիկա/, շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային

Սպարտակ Հայկի Ասատրյանը /ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ/ և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը /իր հաշվեկշռում ունի թշնամական մեկ ոչնչացված տանկ ու կենդանի ուժ/: Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Փառք մեր հերոսներին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *