Կանադան իր լիարժեք աջակցությունն է հայտնել Ֆրանսիային և…

Ավելի վաղ Էրդողանը խոսել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաիսլամական մոտեցումների մասին ու Ֆրանսիայի նախագահի խոսքերը որակել որպես ազգային անվտանգության սպառնալիք:

Բացի այդ Էրդողանը թուրք ժողովրդին կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Իր հերթին Ֆրանսիայի նախագահը բացառեց Էրդողանի խոսքերից հետո թուրքական ապրանքները բոյկոտելու հնարավորությունը: Իհարկե, Ֆրանսիայի պատասխանը ևս չուշացավ.

«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են: Անզուսպ դրսևորումն եւ կոպտությունը եղանակ չեն: Պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականության ուղղությունը, որովհետև այն վտանգավոր է ամեն առումներով»:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա- Ֆիլիպ Շամպայնը անընդունելի է համարել Թուրքիայի մեկնաբանությունները Ֆրանսիայի մասին և կոչ է արել վերադառնալ հարգալից դիվանագիտական ​​հարաբերությունների:

«Մենք լիարժեք աջակցում ենք մեր ֆրանսիացի ընկերներին: Թուրքիայի վերջին մեկնաբանությունները Ֆրանսիայի մասին բոլորովին անընդունելի են: Մենք պետք է վերադառնանք հարգալից դիվանագիտական ​​հարաբերությունների շրջանակ: », – Թվիյթերում գրել է Կանադայի արտգործնախարարը:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *