Էս երկրում իրական արժեքներ է պետք քարոզել։ Իրական արժեքը այն է, որ…Ռուբեն Ստեփանյանի կարևոր գրառումը

Ռուբեն Ստեփանյանը գրել է. Էս երկրում իրական արժեքներ է պետք քարոզել։ Իրական արժեքը մարդու կյանքն է, ոչ թե իր պատվին կանգնեցրած արձանը, խաչքարը։ Դրանք քար են։ Քար է նաև այն եկեղեցին, որի կորուստը հա ողբում եք։

Իրական արժեք է տունը, որտեղ կապրի մարդը, ոչ թե միլիոն դոլարից ավել ինքնարժեք ունեցող եկեղեցին, որի կողքի հյուղակի տանիքը փլվում է ապրողների գլխին։ Իրական արժեք է դպրոցը։ Աբովյան քաղաքը վկա, եկեղեցուց քիչ այն կողմ կա դպրոց, որի վերանորոգումը, լաբորատորիաներով հագեցումը էս երկրին կտար անհամեմատելի ավելի մեծ օգուտ քան էդ եկեղեցին։

Իրական արժեք է երկրում ապրելն ու այն շենացնելը, ոչ թե հեռվից այն սիրելն ու ամեն ապրիլի 24֊ին ողբալը։ Իրական արժեք է բանակը հզորացնելը, հայրենիքի պաշտպանության գործում մաս կազմելը, ոչ թե փողով տղաներին բանակից ազատելը։ Դա էլ հերիք չէ, մի հատ էլ բանակից թռածին մեքենայի ղեկին նստեցնելն ու փողոց գցել։

Իրական արժեք է ծնողին հարգելն ու իրենց երազած գրագետ ու լավ մարդ դառնալը, ոչ թե ծնողների, հայրենիքի և այլնի կենացը խմելով դառնալ պատուհաս նույն ծնողների, նույն հայրենիքի գլխին։ Երբեք ուշ չէ անհատին կանգ առնելու ու իր երկիրը շենացնելու գործին լծվելու համար։
Ռուբեն Ստեփանյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *