Ի՞նչ պետք է անի Փաշինյանը…Վարդան Հարությունյանի կարևոր գրառումը

Վարդան Հարությունյանն իր էջում գրել է. «Ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը․ Ամեն գնով իշխանությունը պահելն ու իշխանությունից կառչելը նրան պատիվ չի բերում։ Վերջին հաշվով նա 2018 թվականի Նիկոլն է։ Պիտի կարողանա այդ Նիկոլին

գնահատել։ Գոնե մի քիչ փորձել նմանվել այդ Նիկոլ Փաշինյանին։ Պիտի մի կողմ դնի սեփական բացառիկության վերաբերյալ ունեցած միֆը։ Բավական է, 2․5 տարի ապրել է այդ միֆով, կերակրել է դրանով իր շրջապատի անձանց։

Անիմաստ և ոչ մի բան չասող կադրային փոփոխություններ անելու փոխարեն պիտի հանդես գա ժողովրդին ուղղված հայտարարությունով, որտեղ հստակ պիտի ասի, որ հրաժարական է տալու, սակայն պատասխանատվության իր չափը հասկանալով

խնդրում է տալ իրեն հինգ ամիս, Վեց ամիս, Իննը ամիս ժամանակ (տրամաբանական ժամանակահատված), որը պիտի լինելու ընտրությունների ու կուսակցությունների մասին նոր օրենքների ընդունման ու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների

կազմակերպման համար։ Իշխանափոխությունը ՀՀ-ում պիտի լինի անցնցում եւ իրավական։ Նիկոլ Փաշինյանին ուժով հեռացնելու բոլոր փորձերը պիտի ձախողվեն։ Ամեն ինչ պիտի լինի ընտրությունների միջոցով։ Սեղանին մեր զավակների ճակատագիրն է․ յուրաքանչյուրիս երեխայի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *