Ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև…Արմեն Խաչատրյանը` մանդատը վայր դրած պատգամավորների մասին

Ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև…Արմեն Խաչատրյանը` մանդատը վայր դրած պատգամավորների մասին: Արմեն Խաչատրյանը գրել է. Նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և

պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, ոմանք էլ համամասնական ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային ընտրակարգով, օգտագործելով քաղաքական իրավիճակը դարձել են պատգամավոր,

և վայր չդնելով մանդատը առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթալի երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև ստացվում է այսպես՝ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր։ Եթե ուրիշ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, իհարկե նրանք վայր չէին դնի և կգովաբանեին,

ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած չարածի վերաբերյալ, սակայն երբ դժվար իրավիճակ է լինում, այդ դժվար իրավիճակում մարդիկ ասում են, որ մենք լայն, լավ իրավիճակների ընկեր և համախոհ ենք, մենք դժվար իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում։
Արմեն Խաչատրյան

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *