Շեշտենք, որ վերջին շրջանում շատ ակտիվ քննարկվում է այն խնդիրը, թե վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր տասնյոթ կուսակցությունները ում կներկայացնեն որպես միասնական վարչապետի թեկնածու։ Մինչ վերջերս վերոնշյալ 17 կուսակցությունները չէին կարողանում
ընդհանուր հայտարարի գալ ու ընտրել որևէ թեկնածու։ Բայց այսօր նրանք ներկայացան հայտարարությամբ ու նշեցին, որ արդեն պատրաստ են բացահայտելու իրենց թկնածուին։ Շրջանառվող լուրերի համաձայն, այդ դերի ամենահավանական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է ու կուսակցությունները հենց նրա անունն են հայտնելու։
Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. «Վազգեն Մանուկյանի մարդ տեսակի վերաբերյալ!
Այսօր ինձ լավատեղյակ աղբյուրները հայտնեցին, որ գրեթե երեք տարի առաջ Վազգեն Մանուկյանի
ընտանիքը դաունի համախտանիշ ունեցող իրենց աղջիկ երեխայից հրաժարվել է ու հանձնել Նորքի մանկատուն։ Աղջիկ երեխային որդեգրել են արտասահմանից ու տարել։ Սա շատ անձնական ու նուրբ հարց է, բայց բացահայտում է մարդու էությունը!!! #Փաստ_համար_1