Ըստ ինձ հասած տեղեկությունների` Վազգեն Մանուկյանը այնքան էլ միասնական թեկնածու չի, քանզի… Մանե Էլբակյանը` Վազգեն Մանուկյանի մասին

Մանե Էլբակյանը գրում է. Ընդդիմություն կոչվածները պառակ տվեցին։ Ըստ ինձ հասած տեղեկությունների` Վազգեն Մանուկյանը այնքան էլ միասնական թեկնածու չի և նրա թեկնածությանը դեմ է եղել Վանեցյանական թևը, իսկ ԲՀԿ-ն փորձում է հարմարվել։ Իրենք թեկնածու չունեին ի սկզբանե, նրանց խնդիրն է

ազատվել Փաշինյանից Ու պահպանել Դոդի հանց ավոր գոյությունը, իսկ թիմը հոգի է տալիս նրանից եկող անսպառ փողի աղբյուրին։ Վազգեն Մանուկյանը Քոչարյանական թևի ու դաշնակցության թեկնածուն է։ Իրենց հետ կապված և արյունի մեջ թաթախված լպրծուն կերպարը` Վազգեն Մանուկյանը, ինչպես գիտեք շատերդ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկն է։

Իսկ այն միֆը, թե ընդդիմությունը սպասում էր, որ Պուտինը թեկնածու առաջադրի, համենայնդեպս այժմ հօդս ցնդեց։ Նախ Պուտինի հայտարարությունը, որ պետք է աջակցել Փաշինյանին և իր թիմին, որ երկիրը հանեն ճգնաժամից վկայում է դա։ Իսկ Պուտինի մշտական թեկնածուն և խոնարհ ծառան Կարեն Կարապետյանն է` ում անունը շրջանառվում էր օրեր շարունակ։

Առաջիկա վեց ամիսներին վստահ կարող ենք ասել, որ հրաժարական և արտահերթ ընտրություններ չեն սպասվում։ Եվ այս ընթացքում աթոռակռվի մասնակիցները կհասցնեն ինքնաոչնչանալ, ներքին պառակ տումների ու գզվռ տոցները մեկնարկը տրված է, որը հատուկ է այդ թալ անչի հան ցագործների տեսակին։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *