Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատում քվեարկության դրվեց Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևը: Երկար քննարկումներից ելույթներից հետո բանաձևը դրվեց քվեարկության եւ ստացվեց հետեւյալ պատկերը. 336 հոգի մասնակցեց քվեարկությանը,
որից ընդունման համար կողմ քվեարկեց 306 հոգի, մեկ հոգի ձեռնպահ, մնացածը՝ դեմ: Բանաձևի քվեարկությունից հետո երկար ժամանակ ծափահարությունները չէին դադարում: Այս քվեարկությունից հետո բանաձևը պետք է քննարկվի նաև Ֆրանսիայի խորհրդարանում, եթե ընդունվի նաև նրանց կողմից, ապա պետք է ստորագրի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Հիշեցնենք, որ բանաձևը ստորագրել
էին Սենատի առաջին ամենախոշոր հինգ քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համնընդհանուր միաձայնությունը
Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ հետո, 188 կողմ և երեք դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու ու Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբե կչական խմբավորումների վա րձկանների տեղակայման փաստերը։