«Մեզ չհաջողվեց լուծել ռազմագե րիների հարցը, քանզի…». Նիկոլ Փաշինյան

Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ այսօրվա հանդիպումն ինքը բացառապես էական է համարում:

«Մենք ստորագրել ենք համատեղ հայտարարություն՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման մասին: Նկատի ունեմ ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը, տնտեսական կապերի ստեղծումը: Այս նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի, որը կգլխավորեն երեք կառավարությունների փոխվարչապետները»,- ասաց Վլադիմիր Պուտինը:

Ալիևը նշեց, որ պատերազմի ավարտից երկու ամիս հետո այս հանդիպումը վկայում է այն մասին, որ կողմերը մտադիր են գիծ քաշել հոկտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցածից հետո: «Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվեց, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ կրա կի դադարեցման հայտարարության կետերից մեկը տրանսպորտային

կոմունիկացիաների ապաշրջ ափակումն էր, և սա այն ոլորտն էր, որը տարածաշրջանին դինամիզմ կհաղորդեր»,- ասաց Իլհամ Ալիևը՝ ևս մեկ անգամ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլ իկտը մնացել է անցյալում: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, սակայն, նշեց, որ, ցավոք, թեպետ կրա կի դադարեցման ռեժիմը գործում է, բայց Լեռնային Ղարաբաղի կո նֆլիկտի խնդիրը լուծված չէ, և, ցավոք, շատ հարցեր են մնացել, որոնք պետք է լուծում ստանան:

«Այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այսօր մեզ չհաջողվեց լուծել ռազմագեր իների հարցը: Սա ամենազգայուն ու ցավոտ հարցն է, քանի որ սա մարդասիրական հարց է:

Եվ մենք պայմանավորվել ենք շարունակել մեր աշխատանքն այս ուղղությամբ: Ցավոք, մեր համատեղ հայտարարության 8-րդ կետը լիովին չի կատարվել: Պետք է ասեմ, որ այսօր մեր ստորագրած հայտարարությունը շատ կարևոր է, և այն կարող է փոխել մեր տարածաշրջանի տնտեսական դիմագիծը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ, ցավոք, մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները:
Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *