ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները չորս երկրի քաղաքացիների համար. Ահա՝ որոնք են այդ երկրները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները չորս երկրի քաղաքացիների համար. Ահա՝ որոնք են այդ երկրները

Ռուսաստանի Դաշնությունը վերացնում է մուտքի սահմանափակումները Ֆինլանդիայի, Հնդկաստանի, Քաթարի ու Վիետնամի քաղաքացիների համար, տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկուշաբթի օրը՝ հունվարի քսանհինգին: Այս մասին հաղորդում է «Իզվեստիյան»։ «Եվս 4 պետության ՝ Ֆինլանդիայի,

Վիետնամի, Հնդկաստանի ու Քաթարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստանի Դաշնության մուտքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսյան վարակի տարածման հետևանքով», – ասված է նախարարության պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ: Ինչպես նշված է, հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը: Այս

պետությունների քաղաքացիները և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողները կարող են անցնել Ռուսաստանի Դաշնության սահմանը օդային անցակետերի միջոցով: Բացի այդ, ռուսները շանս են ստանում մեկնել նշված չորս պետություններից որևէ մեկը: Ռուսաստանի Դաշնությունում մարտ ամսին դադարեցվել էին կանոնավոր ու չարտերային թռիչքները՝ աշխարհում կորոնավիրուսյան տարածման հետևանքով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *