Այս սադ րանքը առաջին հերթին ուղղված էր մեր իշխանությունների դեմ, բայց մի բան ակնհայտ է…Շավարշ Սողոմոնյանի գրառումը

Շավարշ Սողոմոնյանը գրում է. Պարզից էլ պարզ է, որ այս սադ րանքը առաջին հերթին ուղղված էր մեր իշխանությունների դեմ։ Չեմ շտապի ասել, թե դրա հետևում ինչ արտաքին կամ ներքին ուժեր են կանգնած, սակայն մի բան ակնհայտ է, դրա միջոցով

փորձ է կատարվում հերթական անգամ ճնշում գործադրել ՀՀ իշխանությունների վրա, ազդել նրանց վարկանիշի վրա։ Ամեն դեպքում այդ ամենի վերջնական նպատակը Հայաստանին և հայ ժողովրդին վնա սելն է։ Այս պարագայում մենք պետք է համախմբվենք, լցվենք վճռականությամբ, որպեսզի

կարողանանք պաշտպանել մեր երկրի ու մեր ժողովրդի շահերը։ Պետք է համախմբվենք և սատարենք մեր ընտրած իշխանություններին այս դժվարին իրավիճակում, թույլ չտանք որպեսզի արտաքին ուժերը ՀՀ-ում կարողանան օրակարգ ձևավորել և ի վերջո թույլ չտանք Հայաստանին ու

հայ ժողովրդին անխնա վն ասված քաղաքական դ իակների վերակենդանացմանը։ Միասին ինչպես երբևէ, չենք հուսահատվում, չենք ընկճվում, լցվում ենք վճռականությամբ ու հույսով և սլանում առաջ, մեր ուղին անկասելի է, իսկ մեր վերջնական հաղթանակը անխուսափելի։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *