Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Վազգեն Սարգսյանին առաջարկել է չգնալ խորհրդարան հարցուպատասխանի եւ ընթրել միասին, բայց Վազգենը մերժել է, ասելով, որ… Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանն իր էջում գրել է. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն թվիթերյան գրառում է կատարել, ՀՀ-ին ուղղված, որտեղ նշում է, որ 1999 թվականին կարող էինք ունենալ կարգավորման առավել շահեկան տարբերակ: Քավանոյի գրառման մեջ

մասնավորապես ուշադրության է արժանի էն, որ նա նշում է «մինչ խորհրդարանում սպա նությունների» փաստը: Այստեղ նկատենք նաեւ Ռոբերտ Քոչարյանի գրքում հի շատակումը, ուր նա խոսում է հոկտեմբերի քսանյոթի ահաբ եկությանը նախորդած ժամերը: Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ Թելբոթն էր

ՀՀ-ում՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ, ու արցախյան հարցի առնչությամբ քննարկումներից հետո Վազգեն Սարգսյանի հետ էին և «Վազգենը լավ տրամադրություն» ուներ, շեշտում է նաեւ, որ նրան առաջարկել է չգնալ խորհրդարան հարցուպատասխանի ու ընթրել միասին, սակայն Վազգենը մեր ժել է, ադելով որ Դեմիրճյանը

կնե ղանա: Այդ հանգամանքին առավել վաղ էլ անդրադարձել եմ. հետաքրքիր է, ինչ է քն նարկվել Թելբոթի հետ, որ Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանն ուներ բարձր տրամադրություն: Իմիջայլոց նկատենք նաեւ, որ դրանից կարճ ժամանակ առաջ Սարգսյանը վարչապետի

պաշտոնում ունեցել էր ամերիկյան այցը: Քավանոյի գրառումը արդյո՞ք նշանակում է, որ հոկտեմբերի քսանյոթով տա պալվել է ՀՀ-ի համար շահեկան տարբերակ ենթադրող կարգավորում, որից հետո բնականաբար Հայաստանի որեւէ ղեկավար համարձակություն իսկ չէր ունենա «ոգեւորվել» այդօրինակ որևիցէ առաջարկով կամ գործընթացով:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *