ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վարորդական իրավունք ստանալու համար փոփոխություններ են կատարվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Կառավարության ապրիլի ութի նիստի չզեկուցվող հարցով ընդունվեց որոշում, ըստ որի՝ փոփոխություններ են նախատեսվում վարորդական իրավունքի համար հանձնվող քննությունների կարգում: Վարորդական իրավունք ստանալու համար տեսական ու գործնական քննություն հանձնած և քննության բացասական պատասխաններ ստացած

անձն այսուհետ կարող է դարձյալ մասնակցել քննությանը բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան յոթ օր անց, իսկ 2-րդ փորձը դրական չհանձնելու պարագայում ամեն հաջորդ քննությանը կարող է մասնակցել բացասական հանձնված քննության օրվանից ոչ շուտ քան մեկ ամիս հետո: Տրանսպորտային միջոցներ վարելու դադարեցված իրավունքը վերականգնվում է ու

վարորդական վկայականները վերադարձվում են վարելու իրավունքը դադարելու հիմքը վերանալուց անց` սույն կարգով սահմանված կարգով տեսական ու գործնական քննությունները հանձնելուց հետո։ Նախատեսվում է նաև վարորդական վկայականը փոխանակելու ընթացքում կամ դրա կրկնօրինակ տալը մերժելիս հաշվի առնել քննությունների պատաախանները, այն դեպքում, երբ վարորդական

վկայականի փոխանակման կամ դրա կրկնօրինակը տալու գործողությունների համար որակավորման քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ։ Կառավարության համաձայն՝ որոշման նախագծի ընդունմամբ սպասվում է հստակեցնել վարորդական վկայականը փոխանակելը կամ դրա կրկնօրինակ տալը մեր ժելու վերաբերյալ որոշումների օրինակելի

ձևերի նկարագրական մասին բովանդակությունը, վերացնել առկա հակասությունները ու տեղ գտած վրիպակը, ինչպես նաև կառավարել որակավորման քննությունների մասնակիցների հոսքերն ու խուսափել հերթերի գոյացումից։ Որոշումները ուժի մեջ կմտնեն հրապարակման օրվանից երկու ամիս անց: Հայաստանի Հանրային Ռադիո

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *